#SyuneciBlog
Հեյ:
Հեփի Վալենթայն գայզ…
Իրականում բլոգը սիրո մասին կլինի: Այդ սիրո անունն է երաժշտություն: Կամ երգ, եթե բառերի սիրահար եք: Կամ բանաստեղծություն, եթե միայն բառերի սիրահար եք:
Բառն ինչա՞ չէ… Մեն-մենակ բառը, խոսքը, նույնիսկ հնչյունը մի ամբողջ օր, շաբաթ, կյանք, մարդ ու ապագա կարող է փոխել: Իսկ եթե էդ բառերին խառնել են նոտաներ, իսկ եթե բառերը նոտաների հետ բարձրանում, իջնում են, մտնում են երակներիդ մեջ, խառնում են սիրտդ ու հոգիդ, ուղեղիդ մկանները լարում-թուլացնում, ներսիդ լույսը վառում-մարում…Ամենակարող են նոտաներն ու բառերը երբ իրար հետ են, երբ նույնիսկ առանձին են:
Ինչքան էլ զարմանալի լինի, ես էս պահին չեմ ասի՝ բայց իհարկե միայն որակյալ երաժշտությունը: Մեկ-մեկ էս անիրավ հոգիդ ու ուղեղդ էն անորակին էլ են կարոտում, որ ամեն երկրորդը կածան-ծիածան, հոգիս-սրտիս, բարև-արև հանգերի զոհ դարձած տողեր են: Բառերը չլսելու դեպքում նույնիսկ չես տարբերի՝ որ երգն ես լսում: Մեկ-մեկ ցնդած հոգիդ էդ երգերին էլ է ձգտում: Մեղավորները շատ են՝ տրամադրություն, հոգնածություն, հիշողություն: (Ինձնից ձեզ խորհուրդ՝ ձեր հիշողությունները ճաշակով երգերի հետ կապեք :Դ)
Հիմա սկսեմ բուն նյութը գրելը:
Ժող, զգացել ե՞ք՝ սկսել ենք անտեսել հայերեն երգերը: ՖԲ նյուզֆիդով եթե իջնեք, տասը երգից մեկը հայերեն կլինի, կամ չէ: Եթե ժամանակ ունեք՝ թերթեք ձեր փլեյլիստը, քանի՞ հայերեն երգ կա:
Ատեք ինձ, եթե էդպես կստացվի, բայց հիմա երգ եմ առաջարկում ձեզ, նույնիսկ տեսահոլովակ: Հայերեն… հայերեն երգ
Լսեցի՞ք… իսկ սրա մասին ի՞նչ կասեք:
Հիմա այս մյուսը՞
Երևի երգերը լսելիս կհասկանաք՝ ինչ նկատի ունեի՝ ասելով, որ անտեսել ենք հայերեն երգերը: Ես համոզված եմ, որ դուք մշտապես լսում եք Մեսչյան, Բամբիռ, Էմփիռեյ…Չմոռանանք Կավիճին: էլ անուններ չասեմ…
Բացահայտումս համարում եմ երջանկալի: Բավականին հաճելի է, երբ երգը խոսում է քեզ հետ կամ քո մասին հենց քո մայրենի լեզվով: