հեյ,
փոքր ժամանակ շատ էինք իրար հարցնում՝ կուզեի՞ր միլիոնատեր լինեիր, բայց մազերիդ տեղը խառը կանաչի լիներ: էդ ութ տարեկան եսս հեչ չէր մտածում միլիոնների մասին: համոզված էր, որ շատ տգեղա մազերի տեղը խառը կանաչի ունենալը: դե ասում էի՝ չէ, մերսի:
հիմա կուզեի: բայց միլիոն դոլար կամ եվրո կամ ֆունտ ստեռլինգ չեմ ուզում: ուզում եմ անլիմիտ էներգիա ու ժամանակ: ուզում եմ աշխարհի բոլոր մարդկանց (հա, հա, ութ միլիարդ մարդու) հետ խոսել: ուզում եմ բոլորին ճանաչել, բոլորի պատմությունները լսել:
ինձ ասաց՝ միգուցե դու պետք է լինես լսողն ու հասկացողը: ես չհավատացի դրան, ես չընդունեցի էդ, բայց մի օր անց ընդամենը ես տեսա, թե ինչքան մեծ ուժա հասկանալը, երբ քեզ չեն հասկանում: կամ հասկանում են՝ չես նկատում ու չես ընդունում:
ինչքան սիրուն ու բացա էն մարդու հոգին դառնում աչքերիս առաջ, երբ զգումա, որ հասկացա իրեն: երբ լսեցի, երբ իսկապես լսեցի, որ հասկանամ, ոչ թե՝ պատասխանեմ:
հիմար, ոչ ռացիոնալ միտքա՝ լսել ու հասկանալ բոլորին: բայց դե որ երազանքս հիմար չի: սովոր եմ ուղեղիս ֆանտազիաներին ենթարկվել: ինքը երբեք չի դադարում զարմացնելուց: վաղը միգուցե ուզենա, որ Երևանում խցանումներ չլինեն: ինչ աննորմալ բան ասես՝ մտածումա:
լրջանանք:
հասկացված լինելը ընդունված լինելու նախապայմանա: իսկ մարդը դեռ անհիշելի ժամանակներից ուզում էր ընդունված լինել, որպեսզի միայնակ չլինի, ինչ-որ համայնքի, ցեղի մաս կազմի: դե, որ պաշտպանված լինի: էսօր էդ խնդիրը չունենք, մենակ էլ կգոյատևենք, բայց հասկացված լինելու ցանկությունը ու կարիքը դեռ կա, գնալով աճումա: գնալով դժվարանումա: գնալով ահնարա:
եթե մի օր մտածես՝ քեզ ոչ ոք չի հասկանում, գրի՝ ls@hell.am: ես վստահ եմ, որ կլսեմ ու կհասկանամ: առնվազն կփորձեմ ու դու դա կնկատես:
հոգ տար քո մասին