հեյ,
երեկ Սոնան ինձ ցույց տվեց never too small (երբեք էլ շատ փոքր չի) յութուբյան ալիքը, որտեղ մարդիկ իրենց հնարամտության շնորհիվ շատ հարմար տեղավորվում են փոքր տնակներում։ Հայաստանում 40 քառակուսի մետրը համարվումա փոքր, իսկ դրսում շատ նորմալա, որ եթե ունես գումար 20 քառակուսի մետրի համար, գնում ես դա ու արդեն ֆանտազիայի հարցա՝ ոնց կարող ես էնպես կահավորել տունդ, գծել դիզայնը, որ փոքր չթվա։
եթե հետաքրքիրա, ուղղակի նայեք հոլովակները։ ես ուրիշ թեմայից եմ խոսելու։
պարզապես էդ թեման՝ փոքրի ու քչի մեջ սիրուն ու հարմար տեղավորվելու, շատ համընկավ իմ երեկվա գաղափարախոսության հետ՝ շնորհակալ լինել վատի համար էլ։
իսկապես, բարդա ու նույնիսկ աննորմալ կլինի, եթե տխուր իրավիճակում միանգամից ընդունես ու հասկանաս դրա կարևորությունը ու էդքան ծանր չտանես կյանքի դժվարությունները, բայց ռետրոսպեկտիվ երբ նայում ես, ամեն բարդ իրավիճակին, ամեն «դժբախտությանը» հետևել ա մի դրական, որի մասին նույնիսկ մտածել չէիր կարող։
ի վերջո, շատ հաճախ հենց բացասականնա մեզ առաջ մղում։ գոնե փոխելու իմաստով։ ցանկացած սուպերհերոսային ֆիլմում կա մի գլխավոր վիլլան՝ չարագործ, օրինակ՝ Գրին Գոբլինը Սարդ Մարդու համար, Մանդարինը Երկաթե Մարդու համար, Կարմիր Գանգը Կապիտան Ամերիկայի համար, Աբոմինացիան Հալկի համար։ Ու մեր սուպերհերոսների ուժն ու կարողությունը չէր զգացվի, չէինք տեսնի, գրեթե անիմաստ կլիներ, եթե չցուցադրվեր էս պայքարում։ հիմա, եթե կյանքը չտա քեզ դժվարություններ, որտեղից կարող ես իմանալ՝ ինչքան կոփված ես, ինչի ես պատրաստ։
իմ ամենասիրած մասն էնա, որ էդ դժվարությունը հաղթահարելուց հետո մի ուրիշ որակներ ես բացահայտում, ավելի լավ ես ճանաչում քեզ ու մի տեսակ ավելի ամուր ես կպնում հողին։ էս վերջերս ամեն «վատ» օրվան (վատ օր չկա, կան վատ րոպեներ) հաջորդումա մի շատ սիրուն, շատ նոր ու անսպասելի դեպք, որը ես ընկալում եմ որպես պարգև՝ նախորդ բացասականը հաղթահարելու համար։
դե պատկերացրու էդ ինձ ինչքան ուժա տալիս, որ մտածում եմ՝ էս դժվարը անցնի, ինչքան լավա լինելու։
իհարկե, ես ռոբոտ չեմ, չէի էլ ուզենա լինել, էդ պահին ջղայնանում եմ, տրամադրությունս ընկնումա, ապրում եմ բոլոր մարդկային հույզերը, որ քիչ-քիչ սկսել եմ սովորել ու նկատել, բայց վերևում նշածս հենց հիշում եմ, միքիչ ավելի թեթևա, միքիչ ավելի հեշտա անցնել էն, ինչ էդ պահին անհնարա թվում։
ոնց փոքր տարածք ունենալը էդ մարդկանց տալիսա կրեատիվ՝ հարմարվել ու շատ սիրուն, շատ հաճախ նույնիսկ մեծ ու ընդարձակ տներից էլ ճաշակով, նույն ձև կյանքի ցանկցած մարտահրավեր մեզ ավելի կրեատիվ ու ճկունա դարձնում, ավելի կոփված, ավելի շնորհակալ։
հոգ տար քո մասին