հեյ,
ինչքան ժամանակ ա COAF-ի հետ համատեղ մենթորական ծրագրի եմ մասնակցում (ես՝ մենթոր, պատկերացնում ե՞ք)։ Մենթիս լրիվ ես եմ ինը տարի առաջ, ինքն էլա Լիլիթ, ինքն էլա կարճ մազերով, ինքն էլա մելոման, ինքն էլ ա ազատությունը սիրող։
Լիլիթը իր համայնքային ծրագիրնա անում, դե ես էլ իբր մենթորություն եմ անում ու ծրագրին ավելացրինք մեր կիբերհիգիենայի դասընթացը։ էսօր գնում ենք իրանց գյուղ՝ Դալարիկ, կիբերհիգիենայի դասընթաց անելու։
դասընթացի և այլնի մասին կպատմեմ ավելի ուշ ու կպատմեմ արդեն մեր ՀԿ-ի կայքում։ էսօր ուզում եմ խոսել ճանապարհից։
դե ես սովորաբար ջիջիից եմ օգտվում, մանավանդ երկար ճանապարհների համար։ ինչքան էլ կյանքից բողոքենք, չենք ուզում, որ ապուշ ձևով վերջանա։ ու արդեն սովորություն եմ դարձրել ամրագոտի գցելը, նույնիսկ երբ հետևի նստատեղին եմ նստած։
ջիջի չկար ու դրան փոխարինելու եկավ յանդեքս կոմֆորտը։ ու ինչ լավա, որ եկավ։
էս մեր վարորդը դե գովեց իր էլեկտրական մեքենան, որ ոչ մի ձայն չի հանում, որ գիշերը «զարյադկիա դնում» ու առավոտները քշումա։ ուրախացավ, որ քաղաքից դուրս ենք գնում, մի երկու բան պատմեց էդ գյուղի հետ ունեցած իրա կապերից։ ու մեկ էլ ասումա՝ ինչ երաժշտություն եք լսում։ դե Լիլիթը ասումա, որ իրան մեկա, ամեն լավ երգ էլ լսումա։ ես ասում եմ՝ դե նույնից, բայց դե ավելի շատ ռոք էլի։ մեկ էլ վարորդը թե՝ Փինք Ֆլոյդ լսում ե՞ք։ ասում եմ, որ շատ եմ սիրում ու շատ եմ լսում։ ու նա մի պահ մոռացավ, որ ճանապարհա գնում, շրջվելա ու ապշած նայելով ասումա՝ փինք ֆլոյդ ե՞ք լսում։ էդ իմ ջահել օրերի կուռքնա։
դե ինչ խոսք, հաճելի էր։ ուրեմն լավ մարդա։ մանավանդ, որ ասեցինք՝ որ կուզենք մեզ սպասի ու հետ բերի, ասեց օկ, սպասելավճար չեմ վերցնի։ դե դզեց։ մանավանդ, որ ասեցինք՝ ինչի համար ենք գնում, գիտեր՝ ինչա կիբերանվտանգությունը ու ընդհանրապես ինչի մասին ենք խոսելու։
ու տենց իրար հետ երգերով «մրցելով» գնում ենք։ բա դու էս լսել ես, բա դու էս սիրում ես…. փաստորեն յանդեքսում լավ վարորդներ կան, ուղղակի պետքա կոմֆորտ կանչել։
հետո իմացանք, որ էս մարդը սպորտի վետերանա, հեծանվորդ։ ջահել ժամանակ ամեն օր հեծանիվով գնում էին Արմավիր գալիս էին։ հիմա չի հասցնում, դե գործիա։ ու իմացանք, որ ֆուտբոլ սիրումա, բայց չի հասցնում աշխարհի խաղերը նայի, որովհետև՝ քնի՞, թե՞ խաղ նայի։
էլի ափդեյթներ կտամ։
հոգ տար քո մասին
