ուրեմն էսօր հիշեցի իմ մանկության երգերից մեկը, ու քանի որ համացանցում չգտա, որոշեցի գրել էստեղ, որ մի օր էլ մնացած երգերի պես չկորի։
ինձ հետ փիսոն մեր մռռան
չի ուզում խաղալ,
զուր եմ կանչում ես նրան,
չի ուզում դուրս գալ։
ես ի՞նչ վատ բան եմ արել,
նա ինչու է խռովել,
ինձ ոչինչ չի ասում,
փախչում է ու չի խոսում։
հիմա մտածում եմ՝ օկ, կատուա, որոշելա, որ էդ օրը տրամադրություն չունի։ ինչի ենք պարտադիր մտածում, որ մենք ենք մի վատ բան արել, որ կատուն նեղացելա։ շատ սխալ դաստիարակություն էր, շատ սխալ։