Չեմպիոնների լիգա

հեյ,

երեկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր։ ես էսօր արթնացել եմ կարգիչս գրկած, որովհետև թիվիով չէի նայում, կարգիչով էի նայում, շորերով ու բազմոցին։

էն գծած, քառակուսի ու կանոններով ապրող մարդու համար դա ուղղակի հրաշքա։ դա ուղղակի կանոններից «այ քեզ բան» շեղվելա, դա ուղղակի կանոններին չենթարկվելա։

օրեր կան, որ չկա էդ էներգիան գնալ, գիշերազգեստ հագնել, լվացվել, խոնավացնել դեմքը ու պառկել քնելու։ նման օրեր շատ կան։ բայց դե մեկա, քառակուսի ու գծած կանոններով ապրող մարդու համար էներգիան եսիմորերորդ պլանա, պետքա անել ուրեմն պետքա անել։ եթե մենակդ չես կարող, օգնություն խնդրիր, բայց պետք ա անել։

երեկ ես էդ կանոններից շեղվեցի, ֆուտբոլ նայելով քնել եմ, արթնացել եմ տուգանային հարվածների ժամանակ, դրանք էլ նայել, տեսել, թե ոնցա ՊՍԺ-ն երկրորդ անգամ չեմպիոն դառնում, ոնց են Արսենալի երկրպագուները մտածում՝ էլի չստացվեց, ու քնել նորից։ շորերով, բազմոցին։

ու գիտեք ինչ՞, լավ էլ քնել եմ, ոչ մի տրագեդիա չեղավ դրանից։ ոչ մի երկրային ու երկնային արհավիրք չսկսեց։ իսկ ես միշտ մտածել էի՝ այյյյ, չի կարելի, պետք ա անկողնում քնել։ գիշերազգեստով։ դե քառակուսի եմ։ կանոններով։ գծած։

ու էդ կանոնները, երբ ինձ հարցնում ա, թե ովա ասել, որ տենց պիտի լինի, ես չունեմ պատասխան։ եսիմովնա ասել, մի օր մի ձև կաթացրել ա ուղեղիս մեջ ու թողել, որ ես ապրեմ քառակուսի, գծած կանոններով։ էս ժամին էսպես ու էստեղ պետք ա լինել։ էս ժամին պետք ա լինել միայն էսպես ու էստեղ։ էս մարդու հետ պետք է խոսել էսքան ու էսպես։ էսքան ու էսպես։

չգիտեմ, կանոններ խախտելով, թե էդ կանոններին ընդունելով եմ շարունակելու, բայց հիմա էսպեսա։ ապրենք, կտեսնենք։ չէ՝ չէ։

հոգ տար քո մասին

One thought on “Չեմպիոնների լիգա

Մեկնաբանությունները փակված են։