ուշացած

Հեյ,

եկեք մի պահ մոռանանք, որ արդեն տասնչորս օրա՝ երկու հազար քսանհինգը դարձելա քսանվեց, ու ամփոփենք տարին, դիմավորենք նորը:

ուղղակի դեկտեմբերի վերջին էնքան չկայի թե էմոցիոնալ, թե ֆիզիկապես, թե հոգեպես, որ անցած երեք հարյուր վաթսունհինգ օրվա մասին մտածելու ժամանակ ու էներգիա չգտա: դե ոչինչ: շատ բան չեմ կորցրել, գրեթե անիմաստ տարի էր:

միգուցե շատ կոպիտ ու արժեզրկող հնչեց, բայց դե ամբոդջ տարվա մեջ մի անգամ, էն էլ մի վիքենդով ընդամենը արձակուրդ ունենալը հեչ հաճելի չէր: տան չորս պատին նայելը ու դուրս չուզելը ամենաջերմ հիշողությունները չեն ու ընդհանրապես՝ միջին վիճակագրական տարի էր շատ:

մի շատ լավ ֆիլմ՝ Արջամկան օրը, հրաշալի նկարագրումա անցած տարին: ուղղակի խնդիրն էնա, որ ես իմ մոտեցումը չփոխեցի, որ օրս փոխվեր: արդեն հաջորդ տարվա տասնչորսերորդ օրնա, դեռ գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդից: չգիտեմ՝ ում եմ բողոքում, երբ միակ պատասխանատուն ես եմ: ինչևէ:

շատ մեծ հույս ունեմ ու դրա պատասխանատվությունն էլ եմ վերցնում՝ ունենալ այլ տարի: ապրել այլ կյանք: չեմ ասի՝ նոր տարի, նոր ես: էդ ամենամեծ սուտնա: բայց որ տեսանկյուններս կփոխվեն, մոտեցումներս տարբեր կլինեն, պոտենցիալը կա:

ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ մեր նորանալը տարվա սկզբի, ամսվա սկզբի կամ երկուշաբթիի հետ կապ ունի: ոչ մի տեղ գրված չի, որ հունիսի կեսերին ինչ-որ չորեքշաբթի օր չես կարող նորովի ապրել, ինչ-որ դուր չեկած սովորություններին վերջ տալ, բայց դե չգիտեմ, շատ ունիկալ չեմ, որ նոր տարվա սկսելուն զուգահեռ միտքս չորոշի ինչ-որ բան փոխել ու հունվարի մեկին վերաբերվի որպես սովորական մի օր:

եթե անկեղծ լինեմ, ուզում եմ էս տարի ավելի շատ ջուր խմել: ուրիշ ոչինչ չեմ պարտադրում եսիս: նույնն անցած տարի էի արել: գոնե դեկտեմբերի վերջին օրը, երբ էլ փոստ եմ ստանում ֆյուչըրմիով, շատ չեմ հիասթափվում ինձանից:

չեմ ուզում հանձնված մարդու տպավորություն թողնել, էլի կփորձեմ, էլի կհորինեմ, էլի կստեղծեմ, կձգտեմ, բայց դե, որ չստացվի (արդարանալու տեղ եմ թողնում) եկեք չկոտրվեմ էլի, հերիքա:

ու դե, ամեն օր գոնե մի տող կբլոգեմ: էդ մեկը կանեմ:

հոգ տար քո մասին

ես ձեզ պես չեմ

Հեյ,

եթե Լավ էլի-ենց լսում եք, հաստատ լսած կլինեք իրենց՝ «ես ձեզ պես չեմ»-ը:

մտածում եմ՝ կա՞ մարդ, որ լսի էդ երգը ու չմտածի, որ իր մասինա: մեր ներսում բոլորս էլ համոզված ենք, որ տարբեր ենք: ուրիշ ենք: այլ ենք: նման չենք:

ու էս էդքան էլ եսասիրության մասին չի: այլ լինելը չի նշանակում, որ ավելի լավն ենք, ավելի խելացի ենք, ավելի բարի ենք, ավելի դրական ենք:

մենք մեր ներսում գիտենք, որ ոչ մեկին նման չենք: էդ մի կողմից շատ դեստրուկտիվա, հեռվացնողա, չհասկացված լինելու մասինա, մյուս կողմից էլ շատ սիրունացնումա աշխարհը, որտեղ ութ միլիարդ մարդ մեկը մեկից տարբեր են, եզակի են:

դե տեսանկյունների խնդիրա:

վատ օրերին շատ խանգարումա էդ միտքը ինձ ու շատ տխրեցնումա երգը: շատ կոտրումա: բայց դե ներսից մի միտք փրկումա, ասելով՝ դե պարտադիր չի, որ հասկանան, ոչինչ, որ իրենք քո նման չեն, ոչինչ, որ դու իրենց նման չես, որ դու քո աշխարհն ունես, որտեղ մենակ ես: դա ա քեզ բնորոշում: դրանով ես դու՝ դու: գոնե դու կարող ես լինել էն մեկը, որ կհասկանա քեզ ու կլինի քեզ նման:

իրականությունը ընդունելը ամենահեշտերից չի: պարտավոր էլ չի ամենահեշտը լինել: պարտավոր էլ չենք ընդունել իրականությունը: էս պահին բավականա լինել: կամ:

հոգ տար քո մասին

կօֆէ-ի շուրջ

Հեյ,

միայնակ սրճարան գնալը իմ ամենասիրած, բայց ամենավախենալու բաներիցա: անցած տարի մի անգամ փորձեցի ու շատ հաճելի էր ու կարծես թե ոչ մի վատ բան չեղավ, ոչ մեկ չկերավ ինձ:

էս տարի փորձեցի միքիչ ավելի բարդ մարտահրավեր նետել ինձ՝ նստել սրճարանի ներսում ու խմել սուրճ, առանց հեռախոս ու կարգիչ, առանց գիրք:

դե մտա ներս ու վերցրի նուշի կաթով լատեն, վճարեցի ու նստեցի երկու սեղաններից մեկի մոտ: մյուսը ազատ չէր: դեռ մտնելիս նկատել էի մյուս սեղանի մոտ նստած արտասահմանցուն ու մտածել՝ երևի տուրիստա:

սկսեց ներքին կռիվս: Գոգին, որ պատմեցի, զարմացավ, որ դա ներքին կռվի առիթա: ինքը ինձ շատ ավելի շփվող ու առանց ավելորդ կոմպլեքսների մարդ գիտի: մինչդեռ, հա, իմ մեջ մի ամբողջ ճակատամարտա սկսում՝ խոսեցնել անծանոթին, թե ոչ թեմայով:

հաղթեց շփվող ու սանգվինիկ տեսակը: Բյորնը Նորվեգիայից ա: կմնա էստեղ մինչև հունիս: գրեթե ամեն ինչից խոսեցինք՝ երաժշտությունից մինչև կրոն, աշխարհաքաղաքական վիճակներ: որբանոցումա աշխատելու: հետաքրքիրա ինձ շատ: փոխանակվեցինք կոնտակտներով ու իրեն ասեցի, որ կարող է համարել, որ մի ընկեր արդեն ունի Երևանում, ու, իմանալով Անդրանիկին, երկու ընկեր:

մի քանի խորհուրդ տվեցի՝ տուն ոնց գտնի, տաքսի ոնց պատվիրի և այլն:

խոսակցության կեսից պատկերացրի սրճարանը, եթե ես նրան չասեի՝ կներեք, անգլերեն խոսու՞մ եք:

Լուռ էր, ամենքն իր հեռախոսի մեջ մտած կոֆէ էր խմում, հեչ հաճելի չէր, անկապ էր:

Լավ էր, որ հարցրի:

հոգ տար քո մասին

հանուն

Հեյ,

երեկ Անդրանիկը խոստացավ, որ այն օրերին, որ կբլոգեմ, չի ծխի:

Բլոգելը կարող է նշանակել գրել ցանկացած բան իմ անգլերեն կամ հայերեն բլոգներում:

ես, իհարկե, կարող եմ օգտվել առիթից ու ամեն օր մի բառ գրել բոլոգում, բայց կփորձեմ հնարավորինս իմաստալից գրառումներ ունենալ:

Միշտ չի, որ մտքերս գրվելու արժանի են: ուրեմն կփորձեմ բլոգելու արժանի մտքեր ունենալ: կփորձեմ հետևել բովանդակությանը, ունենալ իրարից տարբերվող օրեր:

հանուն առողջության ու հանուն ստեղծելու:

հոգ տար քո մասին

չգուգլվող մանկություն

հեյ,

Անդրանիկը ինձ ցույց տվեց Բրայանի էս ելույթը, որտեղ նա պատմումա բերանացի փոխանցվող հիշողության մասին։ մի բան, որ մենք ոչ ֆիլմերից ենք սովորել, ոչ հեքիաթներից, ոչ գրքերից և ոչ էլ առավել ևս համացանցից։ մենք սովորել ենք բակում։ սովորել ենք մեզանից մի քանի տարի մեծ երեխաներից, հետո փոխանցել մեզնից փոքրերին։ ու ես հիշեցի իմ մանկության, մեր բակի գլուխգործոցները։ գրեթե ոչ մեկը չկային գուգլում։ ու ես մտածեցի՝ մեր մանկությունը գուգլվող չի։ ու երևի վերջին սերունդն ենք, որ էդքան բախտավորա։

Մի քանի հատը գրեմ էստեղ։ ունենանք։

Ագուլ-դուգուլ
սարի սմբուլ,
ոսկե կոճակ
մի պուղ օճակ
տատին կասի
դանակ բերի
սև հավի վիզը կտրի։

Էս մեկը ասում էինք մատներով խաղի ժամանակ։ պարզապես էն մատը, որին ընկնում էր վերջին բառը, ծալում էինք ու տեսնում՝ ում մատն է հաղթում։

Ալա-Բալա-Նիցա, դուս կաբանիցա,
հեյ գիդի վանչո, փալանչո,
փալանչոն էլ մի բան չի,
գնա մարոյին կանչի,
մարոն գնաց թատրոն,
ջեբը լիքը պատրոն,
պատրոնը տրաքեց,
մարոյի սիրտը պայթեց։

Դե էս մեկն ավելի տարածված ա երևի։ հատկապես սկիզբը, որ շատ վատ ռուսական քոփիա։

Մյուսը միքիչ դաժանա։ բայց դե էդ օրերին ինչը դաժան չէր։

Ավոտբուսը գնումա, մեջի կուկուն լացումա,
կուկու կուկու մի լացի, հեսա մամադ կգա, տասը սիլլա կտա
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
թագավորի թազա հարս,
ախչի մազերդ մի հյուսի,
էն շան տղեն քեզ կուզի,
աղջիկը մազերը հյուսումա,
էն շան տղեն ուզումա։

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։


ՀԱՍԱՐԱԿություն

հեյ,

էսօր պարզեցի, որ մարդիկ կարդում են բլոգս։ ես ի սկզբանե չէի գրում նրա համար, որ ինձ կարդան, բայց մի քանի մեկնաբանություններ՝ հետաքրքիր էր, շնորհակալություն մտքերիդ համար, բլոգդ օգնեց ինձ, քանի որ նույն իրավիճակում էի, ստիպեցին, որ բացեմ կարգիչս, ու գրեմ՝ blog.syuneci.am/wp-…. մնացածը ինքն իրեն՝ իմա autogenerated (ավտոգեներացվեց)։ ինչքան էլ ես մոռացած լինեմ բլոգիս մասին, բրաուզերս հո հիշումա։

ուղղակի մի քանի մտքեր կթողնեմ էսօր ստեղ։

ես խորացա, որ հասարակություն բառը հայերենի ամենալավ բառերիցա։ քանի որ շատ իմաստը երևացողա՝ հասարակ+ություն։ հասարակ-ը միշտ եղելա շատ դրական բառ իմ համար, քանի որ իր մեջ ունի պարզ, չճոխացրած, բնական, չարհեստականացված իմաստը։ չգիտեմ՝ Աճառյանը ինչ ա ասում էս բառի իմաստի մասին, իմ ընկալումներում ինքը ժամանակին էդպիսին էր։

հիմա, հատկապես «հասարակություն» եզրույթում, շատ բացասական իմաստա տալիս՝ պրիմիտիվ, իբր չզարգացած, իբր քառակուսի, դուրս չնայող, այլ կարծիքներ չլսող ու չընդունող։

Սևակը գրումա, որ Թումանյանը ու Կոմիտասը ծնվեցին 1869 թվականին։ դե ծնվել են, որ գրումա։ հայ ազգի անվանի մարդիկ են։ մեկը՝ ամենայն հայոց բանաստեղծ, մյուսը՝ հայ երգի ու նոտայագրության պահպանման անձնվեր գործ արած մեկը։ ու դե երկուսն էլ տեսան հայի լավ ու վատ օրերը։

Թումանյանի ամենահայտնի պոեմները՝ Անուշ, Սարո, Լոռեցի Սաքո… խոսում են էն մասին, թե ինչի կարող է հանգեցնել հասարակության կարծիքին հետևելն ու հասարակության համար ապրելը։ մարդը կարող է խենթանալ, մարդը կարող է ինքնասպանություն գործել, որովհետև մերժված է հասարակության կողմից։ որովհետև բամբասում են։ որովհետև ամոթ է։ որովհետև՝ ինչ կմտածեն։

Անուշը գրվելա 1890 թվականին։ մմմմ….2025-1890=135 տարի…. մարդը, որ 135 տարի առաջ տեսավ հայ ազգի ամենավատ կողմը՝ հասարակության համար ապրելը, հասարակությանը հաշվետու լինելը, հասարակության ստրուկը լինելը, կոչվելա ամենայն հայոց բանաստեղծ։ հիմա ինձ ասա՝ արժի՞ լսել Թումանյանին։ արժի՞ 135 տարի հետո դեռ մտածել՝ ապրեմ կյանքս էնպես, որ կողքից քայլողը իմ մասին վատը չմտածի։

ես միշտ ասում եմ՝ ոչ մի տեղս չի ցավում, որ իմ մասին վատ խոսեն։ թող խոսեն։ թող քննադատեն։ հասարակությունը դրա համարա երևի ստեղծված։ պիտի խոսեն, պիտի քննարկեն, պիտի ամեն ինչ անեն՝ քեզ իրենց նման դարձնելու, քեզ փոխելու, սուր կողմերդ խարտելու ու կլորացնելու համար, որ հարմար լինես՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՄԱՐ։

տխուրա։

չգիտեմ, ես որոշել եմ սեփական արժեքներիս ավելի հավատարիմ լինել, քան հասարակության կարծիքին։ հասարակությունը էս վերջերս «շուստրի» մարդկանց ա լավը համարում, աջ ու ձախ սուտ խոսողներին ու դրա արդյունքում ինչ-որ բանի հասնողներին ա գովաբանում։ չէ, մերսի։

խառը մտքեր

հեյ,

նայում եմ վերջին բլոգս եղելա տենց մի ամիս առաջ, դրանից առաջ էլ ակտիվ չէի տենց գրելու մեջ ու տպավորությունա, առաջին հայացքից, որ էն ժամանակ էդ ինչքան ակտիվ էր կյանքս, էդ ինչքան շատ բան էր կատարվում, էդ ինչքան մտքեր ունեի ամեն ինչի մասին, որ գրում էի։ ուրեմն հիմա ձանձրալիա։

զուտ իմ համար, ինձ հիշացնելու համար ասեմ, որ էս պահին իմ մտքերը, էն, ինչ կատարվումա իմ մտքում, չեմ չափազանցնի, որ ասեմ իմ կյանքի (շուտով 30 տարեկան կյանքի) ամենակարևոր մտքերն են, ամենակարևոր խորացումներն են։ ուղղակի իմն են։ ես էլ նախանձ եմ փաստորեն, չեմ ուզում կիսվել էստեղ։ շատ իմն են։

իսկապես լցված եմ, իսկապես շատ խոսելու թեմաներ կան, շատ քննարկելու թեմաներ կան գլխումս, բայց գրելու կարիք չեմ զգում, ստիպված կամ պարտավորված էլ չեմ ուզում գրել։

ուզում եմ syuneci.am-ը իմանա, որ ես իրան չեմ մոռացել, ես ուղղակի հիմա իմ մեջ եմ ապրում, շատ ներսում եմ ապրում։

հոգ տար քո մասին

իրականությունից չես փախչի

ծնունդի համար մեզ լույսեր էր պետք։ ես գտա կայք, որտեղ կարող եմ պատվիրել նման բան։ կայքով պատվիրելու համար պետք էր անպայման լրացնել հեռախոսահամար ու էլ փոստ։ ուրախացա, որ էլ փոստ ուզեցին, միքիչ անկապ էր, որ հեռախոսահամար ուզեցին, բայց դե օկեյ։

կայքի անունը չեմ գրում, հավես չկա գովազդի, որ պետք լինի, գրեք։

ու դե ես սպասում եմ, որ մեյլ գրեն կամ զանգեն, հաստատեն պատվերը։ պատվիրելիս չես վճարում, վճարում ես պատվերը ստանալիս։ էդ ուրախացա, որ քարտի տվյալներ չեմ տալու, ես չեմ վստահում էդ կայքին, իհարկե։

չզանգեցին, ուրբաթ ցերեկ էի պատվիրել, դե մտածում եմ օկ շիրակիա դիմացը, սպասեմ երկուշաբթի էլ չզանգեն, ես կզանգեմ։ դե չզանգեցին, լույսերը իսկապես պետք են, ուրիշ տեղից էլ չգտա։ միքիչ առաջ զանգեցի, ասեցին, որ գրասենյակից դուրս են եկել արդեն (ուրախացա, որ չասեցին «օֆիս», ասեցին գրասենյակ)։

բայց դե սա Հայաստանն է, այստեղ դու պետք է ունենաս whatsapp։ ասեցին էս համարի whatsapp-ին գրեք, թե ինչ եք ուզում ու որ օրվա համար, մենք վաղը գնանք գրասենյակ, ձեզ պատասխանենք։

ես մտածում եմ՝ բա մեյլը ինչի եք ուզել։ բայց դե չեմ ասում։ հաստատում եմ՝ էս համարի whatsapp-ին՞, ասումա՝ հա։

փորձում եմ գրել, պարզվումա էդ համարը չունի whatsapp։ իրանք երեք հատ համար ունեին կայքում։ դե արի գուշակի, թե որ համարը ունի whatsapp։ գրանցեցի բոլոր երեք համարները, վերջապես whatsapp-ի կոնտակտներում հայտնվեցին իրանք։ ու տենց գրեցի։ ու վստահ եմ գրեթե 99 տոկոս, որ ինձ վաղը կզանգեն/կգրեն։ պատվերը կհաստատվի, լույսերը կստանամ։ բայց ինչ կլիներ ինձ հետ, եթե ես չունենայի հեռախոսահամար ու չունենայի whatsapp։

սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ հիշում են մենակ whatsapp-ով։

ժպտա

հեյ,

շուրջներս ինչ ասես կատարվում ա, էմոցիաները դե էլ չասեմ ինչ շատ են, մենք էլ բարեբախտաբար ռոբոտներ չենք, chatGPT-ն չենք, որ անընդհատ հասկացող, բարձր տրամադրությամբ ու տրամաբանությամբ լինենք, է մեկ-մեկ էլ, կամ մեկ-մեկ շատ հաճախ տխուր ենք, չունենք էդ տրամադրությունը, որ ակնկալվումա, հաճելիա։

ու շատ հաճախ էդ տխուր, տհաճ պահերին լսում ենք՝ ՝«ժպտա»։

ինչ ա ասում էդ «ժպտա»-ն։ ես լսում եմ՝ ես իրականում շատ եմ քեզ սիրում, շատ եմ ուզում, որ դու ուրախ լինես, մանավանդ իմ մոտ, ուզում եմ, որ ցույց չտաս, որ մի բան էն չի, որովհետև ես մտածում եմ, որ ես մի բան էն չեմ արել, որը տխրեցրելա քեզ։ հիմա, որ դու չես ժպտում ու ցույց ես տալիս էդ տխրությունդ, ոնց որ նեղացնում ես ինձ։

հա, միքիչ եսասիրական եմ լսում էդ «ժպտա»-ն, ոնց որ թույլ չի տրվում լինել էն, ինչ էդ պահին կաս։ բայց նաև կա էդ սկզբի «ես քեզ իրականում շատ եմ սիրում»-ը։ էդ էդքան էլ եսասիրական չի։ ուրեմն ինչ կարելիա անել։ նու համենայն դեպս ես եմ իմ համար պատկերացնում էդ լուծումը։

էդ «ժպտա» ասելու փոխարեն կարելիա ասել՝ «ինչ անեմ, որ ժպտաս», «ինչնա խանգարում, որ ժպտաս», «քեզ ինչքան ժամանակ ու ինչա պետք, որ իսկապես ուզենաս ժպտալ»։

բայց դե, ոնց որ վերևում ասեցի, մենք ռոբոտներ չենք, ամեն անգամ ճիշտ արտահայտություն անելը բարդա։ միակ մարդկային լուծումը կլինի դիմացինի էմոցիաները հարգելը։ ուղղակի թողնելը, որ լինի էն, ինչ կա։ որովհետև մարդը ամեն մեկի մոտ ցույց չի տալիս էն, ինչ կա։ ուրեմն ձեզ վստահումա, ուրեմն դուք իր համար ապահով տարածք եք։ ու դուք էդ ապահով տարածքը կրճատում, փոքրացնում եք էդ «ժպտա»-ով։

հոգ տար քո մասին