Կարգերով պահոցներ՝ առօրյա

ոչ մի պետքաներ չեմ ավելացնում էս տարի, ինչ-որ հանձնվելու նման կարողա հնչի, բայց ամեն տարի հետ եմ նայում, տեսնում եմ՝ որոշածներիցս ոչ մի բան չեմ արել ու դե ավելորդ հիասթափությունա:

ինձանից ոչ մի սպասելիք չունեմ, կնայեմ՝ ինչա ստացվում, ինչ՝ չէ: իհարկե սա չի նշանակում, որ պառկելու եմ անկապ ու սպասեմ, որ լավ բաներ լինեն: զուտ չեմ որոշում, թե ինչա լինելու: պիտի չեմ ասում: ճնշում չկա:

միևնույն ժամանակ դրական եմ ակնկալում շատ, լիքը տեղ եմ բացել դրականի համար: շատ մոդայիկ բառ կա, մանիֆեստում եմ, որ լավա լինելու, դրականա լինելու, խաղաղա լինելու:

Տենանք 🙂

ամեն դեպքում Սիրենք Հայաստանը

Հյուսիսային պողոտայում մեծ գրատախտակ են դրել, որտեղ պետք է գրել Հայաստանը սիրելու քո պատճառը:

սա ոչ միայն հաճելի քայլա, այլ նաև հրաշալի թերապիա: Ամեն անգամ, երբ մտածում եք ինչ-որ երևույթ սիրելու պատճառների մասին, դրական մտքեր ու էմոցիաներ են լցվում ներս, դրական էներգիայի հոսք կա: Մի խոսքով դուրս եկավ:

Գնացեք գրեք ձեր պատճառը, շաաաատ են (:

Մեկը գրել էր՝ boring (ձանձրալի), Անդրանիկը ընդդիմացավ՝ դիմացը not (ոչ) գրելով: Յեյ

Հոգ տար քո մասին

սփոփանք

ասումա՝ որ լավ տրամադրվես, լավ կլինես, Նիցշենա ասել, ֆեյսբուքում եմ կարդացել։

կատակներ, որ մենակ մեր համարա ծիծաղելի։