երկուշաբթի

հեյ,

ես հասկացա, որ ես երևի երջանիկ չեմ, երբ նստած գործ եմ անում։ էդ ինձ երևի ավելի շատ…… հմ, չի սազու՞մ։ ես նստած մարդ չեմ։ ես վազքի, խոսելու, քննարկելու, մտածելու ու առաջարկելու, լսելու ու (չ)համաձայնելու մարդ եմ։ իսկ գործս….. նու աշխատանքս.. էդ իհարկե օգուտ տալիսա մարդկությանը։ մարդկությանը օգուտ տալը իմ առաջնահերթություններիցա, բայց դե ես մտածում եմ, օկ, էս ֆիշինգի լինկը փակեցինք, տասը րոպե էլ չանցավ, նորը ստեղծեցին։ ու տենց մինչև ուր՞։

հոսթինգների կամ ռեգիստրարների ոչ էլ պետքնա, թե իրանք ինչ կայք են հոսթ անում, կամ ինչ դոմեյն են վաճառում։ աչքներով տեսնում են, որ մարդը առնումա iclouud.com դոմեյնը, մի հատ չեն էլ հարցնում՝ էդ ինչիդա պետք։

դե երևի դա ա համացանցի ազատությունը, որ չհարցնես՝ էդ դոմեյնը ինչիդա պետք, ինչ ես անելու։ բայց դե էն դախն էլ գնում ինչքան սխալ կայք կա, լոգին/փասվորդ ու հաշվեհամարա տալիս։

հիմա ես մտածում եմ օկ, լուծում չկա՝ ամեն վայրկյան էլ մի հատ դոմեյն բլոկենք, հաջորդին երկու հատ գոնե ստեղծում են, իմաստը որնա՞։ ավելի լավ չի սաղ աշխարհի մարդկանց ասենք՝ ժող, նայեք, նոր քլիք արեք։

էդ էլ մի կողմից վստահելի չի։ գործի տեղը շատ են ֆիշինգ սիմուլյացիաներ անում, է ամբողջ օրը ֆիշինգից խոսող մարդիկ մեկա թակարդն են ընկնում։ դե ես մտածում եմ՝ օկ, քլիք արեց, նայեց հմմմ… էն չի, չի տա լոգին/փասվորդ։ բայց դե կարողա ֆիշինգ չի, կարողա մալվերա քաշում, մի հատ նայի էլի ինչի վրա քլիք արեցիր։

ու էսօր դե ես գնացել էի Երևանի դպրոցներից մեկը էդ ամեն ինչի մասին խոսելու։ ինձ ոչ մեկ չի ուղարկել, ինձ ոչ մեկ դրա համար փող չի տալիս, նույնիսկ վերցնում են տաքսու վարորդները, բայց ես դա անում եմ սիրով ու անշահախնդիր։ ու խաբում եմ։ անշահախնդիր չի։ դա ինձ ապրեցնումա։ դա ինձ ապացույցա, որ ես մի բան գոնե անում եմ, որ ես չեմ նստում կողքից նայում, թե ազգը ոնցա դրամական բուրգերի ձեռքը կործանվում։

ես էն օրը մի հատ անկապ վիդեո-իկ նկարեցի, Գոհարը էդիթեց, գցեցինք տիկտոկ։ ամբողջ կյանքս տիկտոկից հուշտ եմ եղել։ բայց էդ վիդեոն դարձավ վիրուսային։ էնքան դիտում հավաքեց, հաջորդ օրը մտածում էի տնից դուրս չգամ, կգան հետս կնկարվեն։ (կատակ) բայց դե ինչ-որ մարդկանց հասավ չէ՞ էդ վիդեոն։ իմացան, որ եթե մեկը իրանց էդ լինկը ուղարկի, չբացեն ու քարտի տվյալներ չտան։ էդ ինձ ապրեցրեց։ էդ ինձ օգնեց, որ շաբաթվա էն մի 40 ժամը նստեմ վիդոուսով կարգիչիս դիմաց ու ֆիշինգի լինկեր բլոկեմ, նույնիսկ եթե մտածում եմ, որ էդ գործը իմաստ չունի։

իմաստով բաներ արեք

հոգ տար քո մասին

ուզում էի մի բան գրել չէ ասելու, միքիչ եսասեր լինելու ու միքիչ ավելի շատ թքած ունենալու մասին, բայց մտածում եմ՝ դրա փոխարեն գնամ Զեմֆիրայի երգերից մեկը սովորեմ նվագել կիթառի վրա։

մարդիկ ապրում են՝ ոնց ուզում են, ում ինչ դարդնա ով ինչ ա մտածում։ մեծամասամբ թքած ունեն։ ու լավ են անում։

եսիմ է

հեյ,

ասումա՝ ոչ մեկ մեզ չէր խոստացել, որ հեշտա լինելու, բայց դե, որ էսքան բարդ էր լինելու, ասեիք, չլինեինք։ թույլ ենք, մեղկ, չձգող, հոգնած ու հարբած։ սպունգի պես հավաքում ենք խնդիրներ՝ մերը, ուրիշինը, մնում մեջտեղում՝ անշարժ։ բա էլ ուր գնաս։ խնդիրներին լուծողա պետք։ կամ փախնող։ չդառանք փախնող։ կոֆեն, ծուխը… էդքան սևի մեջից ոնց լույսը տեսնես։ մութա։ ու էս ամենամութ պահին դրսում գարունա։ էն որ ոնց որ քո ինադու։ դիտմամբ արևա։ որ ապակիների մոտ փշրվում ու տուն չի մտնում։ բացես էլ, ապակիները բացես, սառը օդնա գալիս, արևի ոչ մի կտոր։ դիտմամբ։ ինադու։ ու մնումա կոֆեն ու մնումա ծուխը։ էդ ծուխը ապակիներին սովորել ու բաց պատուհանից էլ չի գնում։ ասում են գարնանը ամեն ունեցած կրկնապատկվումա։ է լավ բաներ ունենայինք։ ձմռանից մնացած ձնագնդիկներ ու սառույց։ ուրա, չկրկնապատկվեց։ հալեց ու վերջացավ։ ջրի նման մի բան դարձավ ու էլ չկա։ մնացել են կոֆեն՝ մի քանի անգամ ավելի շատ ու ծուխը՝ տեղ-տեղ գունավոր։

խաղա

հեյ,

Դե խաղեր շատ չեմ սիրում, բայց հիանում եմ խաղերի ……soundtrack-ի հայերենը ինչա՞…. ուղեկցող երաժշտությամբ:

էս սիմֆոնիայի մեջ ասումա՝ you will save the world or you will die trying՝ կփրկես աշխարհը, կամ կմեռնես՝ փորձելով:

էդա էլի կյանքը…. դե իմ ընկալմամբ: մրցավազքա՝ փրկելու մրցավազք: աշխարհը, կողքիններին, թույլերին, ուժեղներին էլ փրկելու մրցավազք: քանի հոգու կարող եմ փրկել, քանի հոգու կհասցնեմ օգնել, քանիսը ունեն իմ կարիքը, քանիսին չհասցրի…. ստո՛պ:

հենց ստոպ, ոչ թե դադար, ոչ թե մի րոպե կանգ առ: ստո՛պ: ովա՞ ինձ տվել էդ փրկչի դերը: …… եթե հոգեբանական վերլուծությունները մի կողմ դնենք, ոչ մեկ: ոչ ոք չի ասել՝ գնա օգնիր, գնա փրկիր, չստացվելիս էլ մեղադրիր քեզ ու աշխարհին:

ինքս եմ հորինել էդ դերս էս խաղում, խաղն էլ եմ հորինել ու դե կռիվ եմ տալիս:

էսքանը գիտեմ, բայց դե հասկանալ ու ընդունելա պետք: մի տեղ պետքա գտնել թքած ունեմ-ի ու ամեն ինչ կանեմ-ի մեջտեղում ինչ կա: հաստատ մի բան կա, բայց ես չեմ տեսնում: ու դե որպեսզի պաշտպանեմ ինքս ինձ, դեռ ասելու եմ՝ թքած ունեմ, ես էդ խաղը չեմ խաղում:

ես ընդհանրապես մարիոյից էն կողմ խաղ չեմ խաղացել: էդքանն եմ կարողանում: պետք չի նորերը հորինել:

հոգ տար քո մասին

իսկական ձմեռը

հեյ,

դե էս տարի ոնց որ ավելի ձյունոտ ձմեռա Հայաստանի համար, կամ Երևանի, բայց դե ես էլ ոչ մի տեսակ ձյունից երևի չեմ զարմանա։

ես ծնվել ու տասնվեց տարի ապրել եմ մի գյուղում, որտեղ գրեթե մեկ մետր, հաճախ ավել բարձրությամբ ձյուն էր գալիս։ քանի որ գյուղում սեփական տներ են, պատուհանները ցածր, լինում էին ձմռան առավոտներ, երբ դուրսը գրեթե չէր երևում, որովհետև պատուհանը ձյունով էր պատված։

բախտս բերել էր, տան փոքրն էի, ոչ միայն տարիքով, այլ նաև չափսերով։ ես երբեք չեմ մասնակցել ձյուն մաքրելու աշխատանքներին։ բայց ծնողներս բահով ճանապարհ էին բացում առավոտյան՝ ձյունը աջ ու ձախ էին լցնում, խրամատ փորելու նման, որպեսզի կարողանային գնալ կենդանիներին կերակրելու ու որ մենք էլ կարողանայինք դասի գնալ։

եթե բախտներս բերում էր, գյուղի ճանապարհները մաքրող մեքենայի տերը՝ Նորիկ ձյաձան, առավոտյան շուտ մաքրում էր գյուղի գլխավոր ճանապարհները։ իսկ եթե չէ, ապա շատ խնդալու, բայց հիշում եմ, թե ոնց էինք կատվի նման ուրիշների ոտնահետքերով գնում դասի։ (եթե չեք նկատել, ասեմ, որ կատուն, երբ անցնում է ձյան վրայով, հաջորդ անգամ նույն ոտնահետքերով է գնում, շատ եմ նկատել)։

մի օր դուրս եկա դպրոցի բակից ու տեսա, որ մայրս իր գործընկերներից մեկի հետ վերդառանում է տուն։ դե դպրոցից տուն ոտքով էինք իհարկե գնում, տենց մի հինգ րոպեի ճանապարհա երևի, լավ, 10։ բայց փոքր ժամանակ մի կես ժամ պետք էր էդ ճանապարհը անցնելու համար։ դե ուրախացա, որ աչքիս մամայիս հետ եմ տուն գնալու։ բայց դե ձյունը էնքան շատ էր ու բարձր, որ չէի երևում, ու կանչում էի, ու մամաս չէր տեսնում ու լսում իօնձ։ էն վատ երազների նման։

հա, առաջին երեք դասարաններում ձյունը ինձանից էլ բոյով էր։

երբ Նորիկ ձյաձան բացում էր ճանապարհները, ձնե փոքրիկ սարեր էին առաջանում։ էդ մեր ամենասիրած մասն էր։ ինչ-որ բաներ էինք թաքցում էդ սարերի մեջ, թիմերի բաժանվում, թե ով ավելի շուտ կգտնի։

զարմանում եմ՝ ոնց չէինք մրսում։ հիմա մի վայրկյան չեմ կարող դրսում մնալ։ դե տաք էինք հագնվում, միայն աչքերներս էր երևում, բայց ինչքան էինք մնում դրսում, ինչքան էինք խաղում, մի քանի հատ ձնեմարդ պատրաստում, էդ սարերի վրա խաղում, թիթեռ նկարում։ տանիքներից կախված սառույցներն էլ ուտում էինք։

ձմեռը երբեք էլ չեմ սիրել։ ցուրտը տանել չեմ կարողանում։ բայց էդ քիթն ու թշերը կարմրած, ձեռքերը «հո»-ով տաքացնող երեխու համար ուրախանում եմ, որ տենց իսկական ձմեռներ ա տեսել։

հոգ տար քո մասին

լեզուն

հեյ,

իմ ամենամեծ վախերից մեկնա շատ խոսող տաքսու վարորդը։ էդ պատճառով էլ բավարարվում եմ պարզապես «բարև ձեզ»-ով։ Անդրանիկը սովորաբար հարցնումա՝ ոնց եք։ Չգիտեմ՝ իրեն իրոք հետաքրքիրա, թե իրեն տեղափոխող մարդը լավ լինի, թե սովորությունա։ սովորաբար ասում են՝ լավ, դուք ոնց եք ու տենց։ էս անգամ միքիչ տարբեր էր։ վարորդը ասաց՝ կսկծու, փառք աստծո։

քանի որ տատս էլ էր նույն արտահայտությունը անում, մտածեցի, որ վարորդը սյունեցի է։ ու դե հարցրի։ ասաց՝ չէ, ես Երևանի Կիլիկիա թաղամասից եմ։ դե օկ, հետո էլ ասաց, որ իր տատիկն էլ Արևմտյան Հայաստանից է։ ու ես մտածում եմ՝ ես գիտեի՝ էդ արտահայտությունը բարբառային է։

ու դե որոնում եմ։ պարզվեց՝ դարձվածքա։ ըստ Մալխասեանցի բացատրական բառարանի նշանակումա՝ սրտի կսկծից՝ փառք աստծու ասելըսրտի կսկիծը կամդժգոհութիւնը թաքցնելարտաքուստ գոհունակութիւն ցոյց տալով։ Ինձ շատ դուր եկավ բերված օրինակը, մի տեսակ ոնց որ ինտրովերտի օրագրից լինի՝
—Բոլորին հրաւիրել էին բացի քեզանից.
―Ես էլ գնացողը չէի.
―Ի հարկէ, կսկծու-փառք աստծու։

սիրուն ա հայոց լեզուն, երբ գործածվումա։ հատկապես բարբառները։

հոգ տար քո մասին

շնորհակալ

հեյ,

երեկ Սոնան ինձ ցույց տվեց never too small (երբեք էլ շատ փոքր չի) յութուբյան ալիքը, որտեղ մարդիկ իրենց հնարամտության շնորհիվ շատ հարմար տեղավորվում են փոքր տնակներում։ Հայաստանում 40 քառակուսի մետրը համարվումա փոքր, իսկ դրսում շատ նորմալա, որ եթե ունես գումար 20 քառակուսի մետրի համար, գնում ես դա ու արդեն ֆանտազիայի հարցա՝ ոնց կարող ես էնպես կահավորել տունդ, գծել դիզայնը, որ փոքր չթվա։

եթե հետաքրքիրա, ուղղակի նայեք հոլովակները։ ես ուրիշ թեմայից եմ խոսելու։

պարզապես էդ թեման՝ փոքրի ու քչի մեջ սիրուն ու հարմար տեղավորվելու, շատ համընկավ իմ երեկվա գաղափարախոսության հետ՝ շնորհակալ լինել վատի համար էլ։

իսկապես, բարդա ու նույնիսկ աննորմալ կլինի, եթե տխուր իրավիճակում միանգամից ընդունես ու հասկանաս դրա կարևորությունը ու էդքան ծանր չտանես կյանքի դժվարությունները, բայց ռետրոսպեկտիվ երբ նայում ես, ամեն բարդ իրավիճակին, ամեն «դժբախտությանը» հետևել ա մի դրական, որի մասին նույնիսկ մտածել չէիր կարող։

ի վերջո, շատ հաճախ հենց բացասականնա մեզ առաջ մղում։ գոնե փոխելու իմաստով։ ցանկացած սուպերհերոսային ֆիլմում կա մի գլխավոր վիլլան՝ չարագործ, օրինակ՝ Գրին Գոբլինը Սարդ Մարդու համար, Մանդարինը Երկաթե Մարդու համար, Կարմիր Գանգը Կապիտան Ամերիկայի համար, Աբոմինացիան Հալկի համար։ Ու մեր սուպերհերոսների ուժն ու կարողությունը չէր զգացվի, չէինք տեսնի, գրեթե անիմաստ կլիներ, եթե չցուցադրվեր էս պայքարում։ հիմա, եթե կյանքը չտա քեզ դժվարություններ, որտեղից կարող ես իմանալ՝ ինչքան կոփված ես, ինչի ես պատրաստ։

իմ ամենասիրած մասն էնա, որ էդ դժվարությունը հաղթահարելուց հետո մի ուրիշ որակներ ես բացահայտում, ավելի լավ ես ճանաչում քեզ ու մի տեսակ ավելի ամուր ես կպնում հողին։ էս վերջերս ամեն «վատ» օրվան (վատ օր չկա, կան վատ րոպեներ) հաջորդումա մի շատ սիրուն, շատ նոր ու անսպասելի դեպք, որը ես ընկալում եմ որպես պարգև՝ նախորդ բացասականը հաղթահարելու համար։

դե պատկերացրու էդ ինձ ինչքան ուժա տալիս, որ մտածում եմ՝ էս դժվարը անցնի, ինչքան լավա լինելու։

իհարկե, ես ռոբոտ չեմ, չէի էլ ուզենա լինել, էդ պահին ջղայնանում եմ, տրամադրությունս ընկնումա, ապրում եմ բոլոր մարդկային հույզերը, որ քիչ-քիչ սկսել եմ սովորել ու նկատել, բայց վերևում նշածս հենց հիշում եմ, միքիչ ավելի թեթևա, միքիչ ավելի հեշտա անցնել էն, ինչ էդ պահին անհնարա թվում։

ոնց փոքր տարածք ունենալը էդ մարդկանց տալիսա կրեատիվ՝ հարմարվել ու շատ սիրուն, շատ հաճախ նույնիսկ մեծ ու ընդարձակ տներից էլ ճաշակով, նույն ձև կյանքի ցանկցած մարտահրավեր մեզ ավելի կրեատիվ ու ճկունա դարձնում, ավելի կոփված, ավելի շնորհակալ։

հոգ տար քո մասին

ուղեղը

Հեյ,

միգուցե շատ հիմար թվամ, բայց անկեղծ ասեմ՝ ուղեղը ամենաչսիրածս օրգաննա: չեք էլ պատկերացնում՝ ինչքանա մեզ նեղացնում ու կոտրում, ինչքանա մեզ խաբում ու ստիպում խաբել՝ ինքներս մեզ, աշխարհին:

հենց մի բան դուրը չի գալիս, ուրեմն չի եղել: կարա քեզ նենց համոզի, որ էն, ինչ որ ուզում էիր ու պատմում ես հիմա, այո եղելա քո հետ: կարա նաև ուզի էն, ինչ հեչ իրական չի, չկա:

կարա քեզ մի վայրկյանի մեջ դարձնի ամենակարող ու հետո համոզի քեզ, որ մի բաժակ ջուր խմելը աշխարհի ամենադժվար գործնա:

կարա քեզ ասի՝ դու ոչինչ ես ու նաև համոզի, որ ամենալավն ես ու դարձնի նարցիս:

տպավորությունա՝ թե ինքնա մեր մտածող օրգանը, բայց ես շատ հեռացած եմ իրանից, շատ սեպարացված եմ ու հեչ էլ չեմ համարում իրեն մտածող օրգան:

գիտեմ, որ անկապ դուրս եմ տալիս, բայց դե պիտի արդրացնեմ բլոգիս խորագիրը, թե չէ:

ուժեղ եմ համարում էն մարդուն, որ կարողանումա կառավարել սեփական ուղեղին, որ թույլ չի տալիս ազդել իր վրա, որ մշտական վերահսկողություն ունի մտքերի վրա: գիտեմ՝ չկա նման մարդ: ասել են: չեմ ընդունում ուղղակի: իռացիոնալությունը իմ ամենալավ աշխատող կողմնա: էդ եմ: կամ: հերիքա:

Հոգ տար քո մասին

երազանք

հեյ,

փոքր ժամանակ շատ էինք իրար հարցնում՝ կուզեի՞ր միլիոնատեր լինեիր, բայց մազերիդ տեղը խառը կանաչի լիներ: էդ ութ տարեկան եսս հեչ չէր մտածում միլիոնների մասին: համոզված էր, որ շատ տգեղա մազերի տեղը խառը կանաչի ունենալը: դե ասում էի՝ չէ, մերսի:

հիմա կուզեի: բայց միլիոն դոլար կամ եվրո կամ ֆունտ ստեռլինգ չեմ ուզում: ուզում եմ անլիմիտ էներգիա ու ժամանակ: ուզում եմ աշխարհի բոլոր մարդկանց (հա, հա, ութ միլիարդ մարդու) հետ խոսել: ուզում եմ բոլորին ճանաչել, բոլորի պատմությունները լսել:

ինձ ասաց՝ միգուցե դու պետք է լինես լսողն ու հասկացողը: ես չհավատացի դրան, ես չընդունեցի էդ, բայց մի օր անց ընդամենը ես տեսա, թե ինչքան մեծ ուժա հասկանալը, երբ քեզ չեն հասկանում: կամ հասկանում են՝ չես նկատում ու չես ընդունում:

ինչքան սիրուն ու բացա էն մարդու հոգին դառնում աչքերիս առաջ, երբ զգումա, որ հասկացա իրեն: երբ լսեցի, երբ իսկապես լսեցի, որ հասկանամ, ոչ թե՝ պատասխանեմ:

հիմար, ոչ ռացիոնալ միտքա՝ լսել ու հասկանալ բոլորին: բայց դե որ երազանքս հիմար չի: սովոր եմ ուղեղիս ֆանտազիաներին ենթարկվել: ինքը երբեք չի դադարում զարմացնելուց: վաղը միգուցե ուզենա, որ Երևանում խցանումներ չլինեն: ինչ աննորմալ բան ասես՝ մտածումա:

լրջանանք:

հասկացված լինելը ընդունված լինելու նախապայմանա: իսկ մարդը դեռ անհիշելի ժամանակներից ուզում էր ընդունված լինել, որպեսզի միայնակ չլինի, ինչ-որ համայնքի, ցեղի մաս կազմի: դե, որ պաշտպանված լինի: էսօր էդ խնդիրը չունենք, մենակ էլ կգոյատևենք, բայց հասկացված լինելու ցանկությունը ու կարիքը դեռ կա, գնալով աճումա: գնալով դժվարանումա: գնալով ահնարա:

եթե մի օր մտածես՝ քեզ ոչ ոք չի հասկանում, գրի՝ ls@hell.am: ես վստահ եմ, որ կլսեմ ու կհասկանամ: առնվազն կփորձեմ ու դու դա կնկատես:

հոգ տար քո մասին