արդեն ութ ամիս է, որ ես առավոտ չունեմ։ էն ինստագրամյան արթնանալ, սուրճ խմել, կարդալ, մարզվել, լողանալ, նախաճաշել առավոտների մասինա խոսքը։ ես արթնանում եմ աշխատանքիցս 15-30 րոպե առաջ ու հասցնում եմ մենակ ջուր ու սուրճ խմել, լափթոփներս միացնել ու պատրաստվել աշխատանքի։
ժամը երեքին ավարտվում ա իմ աշխատանքային օրը։ ու դրանից հետո ունեմ յոթ ժամ՝ կարդալու, սպորտ անելու, լողանալու, տան գործերի, ուտելու մի բան սարքելու, զբոսնելու, առևտուր անելու, կինոներ նայելու համար։ քանի որ գնալով քչանում են կյանքի հանդեպ պահանջներս, էդ յոթ ժամը ինձ բավականացնում ա։ նույնիսկ օրեր են լինում, որ մտածում եմ՝ անելու բան չունեմ, կարելիա օրագրել կամ բլոգել, կարելիա էդքան հետաձգված գիրքը կարդալ կամ ինչու ոչ՝ պարապ մնալ։ Պարապ մնալը շատ թերարժևորվածա։ էս դարում մանավանդ, երբ մարդիկ հիմնականում չեն հասցնում, անգործ մնալը շատ բացասականա դիտվում։ իսկ ես էդ անգործ ժամերը կամ օկ, րոպեները օգտագործում եմ ուղեղս դասավորելու համար։ ես ուղղակի նստում, նայում եմ մի կետի ու էն վազվզող մտքերի հետևից եմ գնում, փորձում եմ հասկանալ՝ ինչից են ծագել էդ մտքերը, ուր են գնում, ու տենց ուղեղս մի տեսակ թեթևանումա աղմուկից։
մեկ-մեկ նախանձով եմ նայում էդ երազանքի առավոտները ունեցող մարդկանց։ «այ, որ իմ աշխատանքային օրը սկսեր գոնե ութին, ես էլ կարթնանայի երկու ժամ շուտ, ես էլ սպորտ կանեի, զբոսնելու կգնայի, սիրուն ու հանգիստ նախաճաշ կունենայի»,-մտածում եմ ես։ հետո հիշում եմ ինձ ութ ամիս առաջ, երբ աշխատանքս սկսում էր երկուսին ու ես մեկա արթնանում էի աշխատանքից մաքսիմում մի ժամ առաջ։ իսկ դե աշխատանքից հետո ես կյանք չունեի, ժամանակ չկար, քնելու ժամն էր։
էս պահին իդեալական քնի ռեժիմ ունեմ՝ 10-5։ իդեալական ոչ իմ համար։ որովհետև եթե ինձ մնար, կլիներ 10-10։ ուղղակի շատ եմ կարդացել, որ առողջ քնի ժամնա։ էն չունեցած ժամերը լրացնում եմ ոչ աշխատանքային օրերիս։ ու չեմ դժգոհում մեղմ ասած։
պատկերացրու՝ էն պահին, երբ մարդիկ դեռ աշխատանքային օրվա կեսին են, ես արդեն փակում եմ լափթոփս ու գնում սպորտ անելու։
էսքանը երևի ավելի շատ գրում եմ ինձ, քան քեզ ինչ-որ բան համոզելու համար։ էդ ինչ-որ տեղ գրված կամ չգրված օրենքները, որ պետք է էս ժամին արթնանալ, էս անել, միջին վիճակագրական են։ այ երևի նարնջի հյութ արտադրող ընկերությունը ու ավոկադո աճացնողները շատ կուզեն, որ մենք ամեն օր սիրուն նախաճաշ ունենանք՝ ավոկադո տոստով ու նարնջի հյութով։ բայց դե ես, որ OMAD եմ անում՝ (ուտել օրը մի անգամ), իրենց ամենօրյա սպառողը չեմ։ կամ life couch-ները շատ կուզեն, որ ես ձգտեմ էդ առավոտվա արթնացողը լինելուն ու գնամ իրենց դասընթացներին՝ դիսցիպլինա (ոնցա՞ հայերեն) սովորելու համար։ կամ ընկած մոտիվացիա ման գամ՝ ոնց անեմ կյանքս գծած օրենքներով ապրեմ։
ինչքան շատ են մարդիկ իրենց ամենօրյա կյանքով կիսվում, (influencer գիտեմ, որ միակ քոնթենթը իր ամեն օրվա արթնանալ, պատրաստվել աշխատանքի գնալն ա), էնքան շատ ես համեմատվում, էնքան շատա իր կյանքը իդեալական, քոնն էլ անպետք ու անկապ թվում։ չհամեմատվելը բարդա, եթե ուղեղդ անջատած նայես ու իսկապես ոչ մի բան չանես քո կյանքը քո պատկերացրածով ապրելու համար։ ուղղակի պետք ա հիշել, որ էդ հոլովակները, որ վերբեռնվում են տարբեր սոց ցանցեր, մոնտաժված են։
հոգ տար քո մասին
@syuneci մտի բաց կոդով ցանցեր, փրկիր կյանքեր