հեյ,
ես տենց մտածեցի, որ էս բլոգում անընդհատ քննադատում եմ, բողոքում եմ, ներսիս կռիվներից եմ խոսում։ ու որ մեկը ինձ չճանաչի ու բլոգս կարդա (չնայած չեմ հավատում, որ տենց մեկը կա) կմտածի՝ ես ինչ կյանքից հոգնած ու առանց դրականի մարդ եմ։ ու ասում եմ՝ էսօր քանի որ սիրո տոննա տենց, դրականի մասին խոսելու շատ լավ առիթա երևի։
սիրելը լավ բանա։ սիրահարվելն էլ։ նուրբ թեմայա շատ։ ձեռքերը գրելուց դողալու չափ նուրբ թեմայա։ այ ինձ շատ հետաքրքիրա, էսօր առավոտը էդ էի ասում, որ էդ ինչա էլի, որ դու ապրում ես քո համար, զարթնում ես, քո կոֆեն խմում ես, գնում ես գործի, քայլելու, խնդիրներ ես ունենում, լուծում ես, խառն ես ու տենց մի օր մի մարդա լինում, որ նայում ես իրան ու մտածում ես՝ այ ես առանց իրա չէի ձգի, ու չես էլ ուզում առանց իրա-ն, չես էլ պատկերացնում, չես էլ ուզում պատկերացնել։ էդ ա երևի սերը։ կամ խնդալու բան ես նայում, որ ինքը չի կարա նայի, ասենք չգիտի էդ լեզուն, դու ուզում ես իրան ամենը պատմես ու էդ ստենդափը մի քանի անգամ ստոպ ես տալիս, վազում իրան պատմում ես էդ հումորը, որ ինքն էլ ծիծաղի քո հետ։
կամ տենց մեկ-մեկ գնում ես ու շատ լուրջ դեմքով տալիս ես ամենահիմար հարցը՝ ես որ սենց լինեի ինձ կսիրեի՞ր, ես որ սենց խոսեի ինձ կսիրեի՞ր, ես որ սենց պարեի ինձ կսիրեի՞ր։ ու տենց սպասում ես ինչ-որ լուրջ պատասխանի։ երևի էդա սերը։
երևի դու հիմա կարդում ես ու մտածում ես՝ չէ էդ սերը չի։ ու ես քո հետ էլ եմ համաձայն, որովհետև երևի էդ ամենքի մոտ մի ձևա արտահայտվում։
կամ դու կյանքիդ ամենաներքևի կետին ես հասել ու դեռ շարունակում ես ներքև գլորվել, ինքը քո հետ հավասար իջնում, քեզ բարձրացնումա։ երևի էդ էլ ա չէ՞ սերը։
ես էս բառերը գրում եմ առանց մտածելու, ով գիտի՝ կարողա կարդամ, մտածեմ շատ անձնականա ու չհրապարակեմ։ երևի էդա սերը։
իրականում սիրուն բանա սերը, ես չեմ ուզում ասել՝ կյանքը գունավորա դարձնում ու տենց էլի այլևայլ տասնյոթ տարեկանի բառեր։ բայց սերը նաև շատ մեծ պատասխանատվությունա։ էդ դեռ ես սովորեցի տասներկու տարեկանում, երբ ինձ տարել էր «Փոքրիկ Իշխանը»։ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։ ես շատ երկար եմ էս բառերով ապրել։ էդ բերել ա իրա դժվարությունները։ ես չեմ ուզում շատ ռոմանտիկանալ ու ասել, որ սիրուց եկած պատասխանատվությունն էլա սիրուն։ չէ, շատ հաճախ շատ բարդա, շատ հաճախ չես էլ ուզում ունենալ էդ պատասխանատվությունը։ ու էդ պահին մենակ մի բանա օգնում քեզ, որ դու ցանկանաս ունենալ էդ բարդությունը։ ու էդ սերնա։
երևի մարդկությանը հասած երկու կարևոր բաներն են՝ երաժշտությունը ու սերը։ հա, ու մեկ էլ հումորը։ ու կոֆեն։
բայց ես ես չեմ լինի էլի, եթե չքննադատեմ մի պահ, կամ իմ վեհ խորհուրդները չտամ։ սիրելը շատ լավ բանա, հա։ բայց ես շատ եմ նկատում, որ սիրո ու հարաբերությունների մեջ մարդիկ կորցնում են իրենց։ ես էլ եմ էդ փորձը ունեցել։ ես էլ եմ կորցրել ինձ։ ու հետո ինքս ինձ վերագտնելը անտանելի երկար ու բարդ գործընթաց էր։ ուզում եմ, որ հիշես, որ ….. չէ, էսօր դրանից չեմ խոսի։ մի տեղ կնշեմ, որ հարաբերությունների մասին բլոգ ա պետք գրել։ ու կամ կմոռանամ, կամ կգրեմ։ էսօր զուտ սիրելու օրնա։ 🙂
հա, էս էլ ասեմ ու վերջ։ սիրելու համար, սերը տոնելու համար մի օր պետք չի էլի տարվա մեջ։ սա ուղղակի շատ լավ մարկետինգ արած օրա սրտիկ-շոկոլադ-ծաղիկ վաճառողների կողմից։ այսքանը։
հոգ տար քո մասին