կյանքի իմաստը որնա՞

Rock Talk-ը, ի դեմս Մովսեսի սկսել ա նոր պոդկաստների շարք։ երեկ լսում էի իրենց երկրորդ թողարկումը, ու հյուրը, որ մի այլ տիպի հետաքրքիր մարդ էր, հարցին, թե որնա կյանքի իմաստը, պատասխանեց (բառացի չեմ հիշի), որ կյանքը իրականում իմաստ չունի, պետք ա դու որոշես քո կյանքի իմաստը, պետքա հավատարիմ մնաս քեզ ու քո որոշած իմաստին։ ու եթե մի բան կա, որ ուզում ես անել, կասկածում ես անել, թե չէ, ապա արա, որովհետև մի կյանք ես ապրում, պետք ա ինչքան հնարավորա մեծ փորձառություն ունենալ։ 

ու ես տենց տպավորված էի, էդ մտքերով էլ քնեցի, երազում էլի կյանքի իմաստի որոնումներում էի, էդ հարցերն էի տալիս աջ ու ձախ, պատասխաններ էի փնտրում։ երբ արթնացա, երազիցս բան չէի հիշում, բայց որոշեցի կարդալ ընդհանրապես կյանքի իմաստի տարբեր մոտեցումների մասին։

ընդհանրապես, կյանքի իմաստի թեման էնքան խորը ա, որ ամեն փիլիսոփա իրա պատասխանն ա տվել՝ ամեն մեկն իր ոճով։ Բայց կարևորը՝ ոչ մեկը 100%-ով ճիշտ չի ասում։ էդ էլ հենց հետաքրքիրն ա, չէ՞։ դու կարդում ես տարբեր տեսակետներ, ու հետո քեզ հարցնում՝ «օկ, բա հիմա ես ինչ եմ մտածում էս թեմայի մասին, իմը որնա՞»։

Սարտրն ու Քամյուն, որ էքսիզտենցիալիստներ էին, ասում էին՝ «հարգելիներս, կյանքն ինքնին իմաստ չունի, ոչ մի մեծ պլան չկա, ոչ մի նախասահմանված նպատակ։ է հետո՞ ինչ։ սա վատ բա՞ն ա։ ոչ, ընդհակառակը, դա նշանակում ա, որ դու ինքդ կարաս շատ հեշտ ասես՝ իմաստը ես եմ ստեղծում»։  

Սարտրը թույն մի խոսք ա ասել՝ «մարդը ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ա ազատ լինելուն»։ գիտե՞ս ինչ ա ասում սա։ որ ոչ մեկը չի որոշի քո փոխարեն, թե ինչ պիտի անես։ Հենց քո որոշումն ա՝ ուզես, արա, ուզես՝ թքած ունեցիր։ Իսկ Քամյուն առաջարկում ա ընդունել կյանքի անիմաստությունը, բայց ասել՝ «հա՛, էլի կբարձրանամ էս լեռը, թեկուզ հազար անգամ նորից գլորեմ քարերը»։

իսկ Նիցշեն մի քիչ ավելի դաժան մոտեցում ունի։ ասում ա՝ «մեր կյանքում ոչ մի օբյեկտիվ իմաստ չկա»։ կարաս ասես՝ է թույն, բայց չէ։ Նիցշեն իրականում ասում ա՝ «հեյ, գնա ստեղծի քո իմաստը։ Դու ինքդ ես իմաստը։ եթե ուրիշներն ասում են՝ այսպես պիտի ապրես, դու ուղղակի ասա՝ չէ՛, եղբայր, ես ուրիշ պլան ունեմ»։  

Հիմա եթե կրոնական կողմն եմ նայում, էնտեղ ամեն ինչ ավելի հստակ ա՝ Աստված ա տվել կյանքի իմաստը, ու դու պետք ա իրան ծառայես։ Օրինակ, քրիստոնեությունն ասում ա՝ «Աստծո կամքը կատարի», իսկ բուդդիզմը՝ «սկսի ներսիդ ներդաշնակությունից, մաքրվի ու հասի լուսավորության»։ էստեղ տրամաբանությունը հետևյալն ա՝ իմաստը գալիս ա դրսից, իսկ դու ընդամենը պիտի հասնես դրան։

Յուտիլիտարիստները մի այլ տիպի պարզ առաջարկ ունեն։ ասում են՝ կյանքը նենց ա իմաստ ունի, ինչքան դու ու մարդիկ քո շուրջը երջանիկ են։ ցավը նվազեցրու, ուրախությունը շատացրու, ու դա կլինի իմաստը։ մի տեսակ «երջանկության քանակի տեսություն» ա։

Ստոիկները կասեին՝ «էյ, ապա մի հանգիստ։ մի փորձի ամբողջ աշխարհը փոխել, կենտրոնացի էն բանի վրա, ինչ քեզանից ա կախված»։ նենց խելոք ու հեշտ մարդիկ են, որ միշտ ասում են՝ «եթե չի լինում, ուրեմն մի կոտրվի, այլ ընդունի, որ օկ, չստացվեց ու շարունակի»։

չգիտեմ, մի տեսակ խառնվել եմ իրար, որովհետև թե բոլորի հետ համաձայն եմ, թե ոչ մեկի հետ համաձայն չեմ։ երևի իմաստը էդ ոսկե միջինը գտնելու մեջա, ծայրահեղություններին չտրվելու մեջա ու տենց չգիտեմ։ ով գիտի ամենքիս մի օր ա տրված՝ հասկանալու՝ որնա մեր կյանքի իմաստը ու դրա հետևից գնալու։

հոգ տար քո մասին