հեյ,
ներողություն վերնագրի բառապաշարի համար։
անցած բլոգում խոսում էի կյանքի իմաստի մասին։ ոնց գտնենք, ով ինչա ասում։ էսօր նա ասումա՝ օկ, գտար իմաստը, հետո՞։ ես չգիտեմ էդ հետոն։ է չեմ էլ պատկերացնում։ կա՞ մեկը, որ պատկերացնումա։
ամբողջ էներգիաս ծախսում եմ բացասական գծերս գտնելու ու դրանք կյանքիցս հանելու վրա։ ու նա հարցնում ա՝ հանեցիր, դրա տեղը ինչա՞ լցվելու, ինչա՞ լինելու։ ես չգիտեմ ինչա լինելու։ իմացող կա՞։
եթե կյանքը համեմատենք սար բարձրանալու ճանապարհի հետ, որտեղ մեր էս բոլոր խնդիրները, փորձությունները, սխալները, չկարողանալը ուղինա դեպի գագաթ, որը էդքան ցանկալիա, որը կլինի մեր կյանքում գտած ներդաշնակությունը, խաղաղությունը, սիրունա, հարմարա, բայց մի բան չի տեղավորվում ուղեղումս։ գագաթին հասնելուց հետո իջնում ենք։ ինչ ենք անելու, երբ էդ բոլոր փորձությունները չլինեն, ամեն ինչ տաք դանակով տոֆու (ստեղ էն ձևիստ վեգաննա, որ կարագից չի խոսում, իրանը տոֆունա) կտրելու նման հեշտ լինի, ամեն ինչ մեր ուզածով լինի, չենք ձանձրանալու՞։ ու որնա՞ հետ գնալու ճանապարհը, ո՞նց ենք ըտեղից իջնելու։
ի վերջո, Լիլիթ, ինչի՞ մասին ես բլոգելու։ դու էս մտքերին, էս թեմաներին գալիս ես դժվարությունների, խնդիրների, չհասկանալու, չկարողանալու արդյունքում։ եթե ամեն ինչ պարզ լինի, սպիտակ էկրանը ինչո՞վ ես լցնելու։
փորձենք կանգնել հայելու առաջ մեր խնդիրներով հանդերձ։ «չէ» ասել չկարողանալը արտացոլվումա «հա» ասել չիմանալով, չուզենալով միգուցե։ էդ ինչ կռիվա՞, ու՞մ ու ինչի՞ ես ուզում «չէ» ասել, որ չես կարողանում։
օկ, «չէ»-ն սահմանների ու ինքնախնամքի մասինա։ միգուցե ոչ թե իրավիճակին «չէ» ասես, որովհետև իրավիճակը սահմաններդա հատում, այլ «հա» ասես սահմաններիդ։ ու հեչ էլ չմտածես «չէ»-ի մասին, որ էդքան քեզ վախեցնումա ու ցավացնումա։
միգուցե ոչ թե «չէ» ասես քո մասին հոգ տանել խանգարող երևույթին, այլ «հա» ասես ինքնախնամքիդ։ ինչքան հեշտա թվում։ ով գիտի՝ տենց էլ կա։
միգուցե հարցազրույցից առաջ, ոչ թե մտածես՝ հիմա ինչ անեմ, որ չլարվեմ, այլ ասես՝ հիմա կարող եմ մի բանով զբաղվել, որն ինձ հետարքիրա։
ու տենց, հայելին մեր խնդիրները հակառակ կողմից ա ցույց տալիս, ցույց ա տալիս քո դժվարությունների դրական, կառուցողական կողմը։ արդեն քո կյանքի սարը բարձրանալիս նկատում ես ծաղիկներն ու սարի մաքուր օդը, ոչ թե ուղեղդ անջատած նայում ես գագաթին՝ կյանքի իմաստին, որ էդքան անհասանելիա։ զգում ես, ոնց են ուժեղանում ոտքերիդ մկանները ու թքած թե գագաթին չես հասնելու։ կարևորը ուր էլ հասար, ուժեղացած, մաքուր օդ շնչած ու սիրուն ծաղիկներ տեսած ես իջնելու ըտեղից։
հոգ տար քո մասին