հեյ,
պոդկաստ եմ լսում, որտեղ ասումա, որ պետք չի երեխայից սպասել, որ մեր ակնկալիքները (մեր-ը ծնողներն են) իրականացնի։ պետք ա լինել դիտորդ, նայել երեխան ինչ ա սիրում, ինչնա լավ անում ու ուղղորդել դեպի էնտեղ, որտեղ ուզումա։ ու ասումա, որ մարդը էդ առումով ավելի մեծ բարձունքների կհասնի, ավելի լավ կանի իրա գործը։ մյուս դեպքում կդառնա միջակ, իսկ աշխարհին միջակներ էլ պետք չեն, լիքը կա։
ու ես մտածում եմ, է հա, թույն։ համաձայն եմ, պետք չի մարդուն ստիպել անել էն, ինչ ինքը չի ցանկանում։ ինչ ինքը սիրով չի անում։ բայց ստեղ դե բանալի բառը մարդնա, ոչ թե երեխան։ ընդհանրապես մարդուն պետք ա տալ ազատություն, լինի երեխա, լինի ծնող, աշակերտ, ուսանող, մարդուն պետք ա հասցնել էն գիտակցությանը, որ կարևորագույն արժեքը ազատություննա։
երևի մի հարյուր անգամ խոսել եմ էս մասին, բայց մեկա մտածում եմ՝ քիչա։ մարդը չպետք է ստիպված ապրի, պետք ա սիրով ապրել, պետքա ուզելով ապրել։ կյանքը շատ կարճա, ու միակ պիտի-ն, որ պետքա լինի մեր խոսքում, էդ էն դեպքումա, որ ես պիտի անեմ էն, ինչ ինձ իսկապես հաճույքա պատճառում, ոչ թե աշխատավարձը շատա, ես տենց ընդունված եմ այլ մարդկանց կողմից։ ես անում եմ դա, որովհետև ես ուզում եմ, ինձ դուրա գալիս, ինձ հաճույքա պատճառում։
օկ՞
շարունակելի…
հոգ տար քո մասին