դեռ դպրոց չէի գնում, չորս-հինգ տարեկան էի: ախպերս արդեն զրո դասարան էր գնում (մանկապարտեզ չկար, ինչ-որ պահ զրո դասարան էին ստեղծել, մեր ժամանակ էդ արդեն չկար): մասնիկներ գրել էին սովորում, կետագծերի վրայով ուղիղ անցնել, տառեր, չգիտեմ…. լավ չեմ հիշում:
ես էլ խնդրեցի, որ հետը գնամ: ինձ հետաքրքիր էր դպրոցը, գրելը, ես գրել շատ էի սիրում: դե տառերը ինքնուրույն սովորել էի ու էդ իմ համար ամենահետաքրքիր բանն էր: կորչեն հալամուլան ու յոթ քարը: ես գրել էի ուզում:
բոլոր տառերը սովորել էի, վատ չէի գրում, բայց փոքրատառ «ձ»-ն չէր ստացվում: անճոռնի էր:
ու ծիծաղեցին: ամաչեցի: գրողը տանի: իրենք ինձանից երկու տարով մեծ էին, մասնիկ էին սովորում: ես չորս տարեկան էի ու բոլոր տառերը գրում էի: «ձ»-ն չէր ստացվում: ամաչեցի:
շտապ ժամանակի մեքենայա պետք: