Հեյ,
միգուցե շատ հիմար թվամ, բայց անկեղծ ասեմ՝ ուղեղը ամենաչսիրածս օրգաննա: չեք էլ պատկերացնում՝ ինչքանա մեզ նեղացնում ու կոտրում, ինչքանա մեզ խաբում ու ստիպում խաբել՝ ինքներս մեզ, աշխարհին:
հենց մի բան դուրը չի գալիս, ուրեմն չի եղել: կարա քեզ նենց համոզի, որ էն, ինչ որ ուզում էիր ու պատմում ես հիմա, այո եղելա քո հետ: կարա նաև ուզի էն, ինչ հեչ իրական չի, չկա:
կարա քեզ մի վայրկյանի մեջ դարձնի ամենակարող ու հետո համոզի քեզ, որ մի բաժակ ջուր խմելը աշխարհի ամենադժվար գործնա:
կարա քեզ ասի՝ դու ոչինչ ես ու նաև համոզի, որ ամենալավն ես ու դարձնի նարցիս:
տպավորությունա՝ թե ինքնա մեր մտածող օրգանը, բայց ես շատ հեռացած եմ իրանից, շատ սեպարացված եմ ու հեչ էլ չեմ համարում իրեն մտածող օրգան:
գիտեմ, որ անկապ դուրս եմ տալիս, բայց դե պիտի արդրացնեմ բլոգիս խորագիրը, թե չէ:
ուժեղ եմ համարում էն մարդուն, որ կարողանումա կառավարել սեփական ուղեղին, որ թույլ չի տալիս ազդել իր վրա, որ մշտական վերահսկողություն ունի մտքերի վրա: գիտեմ՝ չկա նման մարդ: ասել են: չեմ ընդունում ուղղակի: իռացիոնալությունը իմ ամենալավ աշխառող կողմնա: էդ եմ: կամ: հերիքա:
Հոգ տար քո մասին