շատ հարցերում ես ծայրահեղական եմ։ օրինակ՝ երբ խոսքը մարդու ազատության մասին է, հազար տոկոս համոզված եմ, որ երբեք ու երբեք չի կարելի մարդուն ստիպել անել այն, ինչն ինքն ընդհանրապես չի ուզում ու դե, սա նորմալա։ բայց նաև մի քանի անգամ ավելի խիստ եմ, երբ գիծը հասնում է իմ ազատության սահմանին։ այսինքն՝ ձեր տարածքում վարվեք ինչպես ուզում եք, բայց երբեք ու երբեք նույնիսկ մոտ չգաք ազատության իմ սահմանին։
ծայրահեղական եմ նաև երեխայի դաստիարակության իմ պատկերացումներում ու համոզմունքներում։ օրինակ՝ մի քանի շաբաթ առաջ արագ սննդի կետերից մեկում 3-4 տարեկան երեխան խմում էր սառնարանից հենց նոր վերցրած ջուր ու հազում էր, իսկ մոր ու հոր մտքներով էլ չէր անցնում, որ մի բան էն չի։ էս տեսարանը իմ ուղեղից արդեն քանի շաբաթ է՝ դուրս չի գալիս, ու եթե խոսել եք հետս, հաստատ պատմել եմ ձեզ։ կամ պարզապես չեմ կարողանում արհեստական ժպտալ, երբ չդաստիարակված երեխա եմ տեսնում, չեմ կարողանում «սիրել» էդ երեխուն։ էդ պահին ուղեղումս իշխումա էն միտքը, որ ինչպես Հրանտը կասեր՝ «էս երեխեն ծնող չունի՞»։
ոչ մի կերպ չեմ հասկանում «անճաշակ» երաժշտություն լսողներին, չկարդացողներին, չփորձողներին ու էլի շատ շատ չ-եր։ ու զգում եմ, որ մի տեսակ անընդհատ պայքարի մեջ եմ, որն ինձանից ահռելի էներգիա ա խլում։ ինչպես դասական overthinker(հայ.՝ գերմտածող, չափից ավել մտածող), սկսեցի վերլուծել՝ ինչի պատճառով եմ ամենքին ինչ-որ բան սովորեցնել, ամենքի կենսակերպից բողոքել ուզում էն դեպքում, երբ մինչև հոգուս խորքը վստահ եմ, որ մարդուն հարյուր տոկոս ազատություն է պետք տալ իր աշխարհում։
պատճառը պղպջակն էր։ խոսենք դրանից։ ուրեմն մարդու ամբողջ անցյալը, կենսակերպը, աշխարհագրական դիրքը, շրջապատը և ամեն ինչ պատասխանատու են նրա տեսակի ձևավորման համար։ երբ անհատը տևական ժամանակ չի փոխում վերոնշյալներից ոչ մեկը, ստեղծում է իր պղպջակը ու մնում դրա ներսում։ թեև պղպջակը թափանցիկա, մարդը դրա ներսից չի տեսնում՝ ինչա կատարվում աշխարհում ու հանկարծ մի անգամ, մի տեղ, երբ նկատումա սառցաջուր խմող երեխա, անուշադիր ու ոչ հոգատար ծնող, (մի բան, որ չի տեսել իր պղպջակում) մի պահ ցնդումա։
ինչնա ստիպում մարդուն ստեղծել պղպջակը. ընտրելու կարողություն չունենալը։ մենք չենք ընտրում որ երկրում ծնվել, ինչպիսի ընտանիքում, որ դպրոցում սովորել… ու միշտ չի, որ կյանքը մեր համար հարմար ընտրություններա անում։ (ով գիտի ստեղ էլ են լցոնումներ)
չհասկացվելով, չհասկանալով շրջապատը, չընդունելով ինչա կատարվում մեր շուրջը՝ մենք ստեղծում ենք մեր պղպջակն ու ավելի հեռվանում դրանից։ ես ոչ փառաբանում եմ պղպջակ ունենալու ու դրա ներսում ապրելու երևույթը, ոչ էլ փնովում։ քանի դեռ քեզ հարմար է ապրել էն կյանքում, էն մոլորակում, որը հարազատ է քեզ, քանի դեռ ունես էնքան կամքի ուժ, որ չկոտրվես, երբ քեզ կորակեն քիթը բարձր, ինքնահավան, եսասեր ու էլի տենց բառերով, պղպջակը ուղեղը հանգիստ պահելու, քո աջը քաշած ապրելու, քեզ հաճելի երևույթների հետ շփվելու միջոցա։ իսկ երբ էն տեսակն ես, որ ցանկացած իրողություն դրական էս ընդունում, կարողանում ես ամեն ինչին բացատրություն գտնել, արդարացնել նույնիսկ քեզ դուր չեկած քայլերը, քեզ պղպջակ պետք չի, հալալա քեզ։
տեսակները տարբեր են, ամեն մարդ յուրօրինակ արվեստի գործա՝ դասական ու ժամանակակից, սյուրռեալիստական ու վերածննդի, էդքանին հասկանալը, ընդունելը մի տեսակ էս աշխարհից չի, հնարավոր չի բոլորի հետ համաձայնել։ մեզ միայն մի բանա մնում՝ ընդունել մարդուն ոնց կա, թողնել նրան մեր առօրյա կամ չէ, և միևնույն ժամանակ բարի լինել բոլոր դեպքերում։ որոշել եմ էլ չզարմանալ իմ պղպջակից դուրս երևույթների վրա ու անընդհատ ասել՝ «է հիմա իրանք էլ տենց են»։ ինձ թվումա կօգնի։
հոգ տար քո մասին