(ան)փոփոխ — ություններ

հեյ

էս վերջերս ինձ հաճախ բռնացնում եմ էն մտքին, որ մի քանի տարի առաջվա էն գաղափարներս, որոնց վրա մինչև վերջ վստահ էի, էլ էդքան կայուն չեն։ արդեն ավելի հանդուրժող եմ (գրեթե) ցանկացած տարբերվող իրողության հետ։ էլ ինձ-հետ-համամիտ-չի-ուրեմն-սխալա տարբերակով չեմ շարժվում, ինչ-որ պահի հասցնում եմ մտածել իր տեսանկյունից ու պարզապես ասել՝ լավ։ սկսեցի վերլուծել պատճառները, հասկանալ՝ էլ ինչ գաղափարներ եմ վերանայել ենթագիտակցությանս մեջ։ մի բան էր անփոփոխ՝ ազատության գերակայությունը։

ինչքան որ հարգում եմ իմ ազատությունը՝ ժամանցի, հագուստի, հավատքի, խոսքի, ապրելու, ժամանակի հետ մի քանի անգամ ավել հարգում եմ դիմացինինը։ ամեն ինչ անում եմ, որ քայլերս, խոսքս, հայացքս ոչ մի կերպ մարդու ազատության սահմանները չշոշափեն։ ու զարմանալի չի, որ նույնն էլ ակնկալում եմ դիմացինից։

մեր հասարակությունը, նկատի ունեմ հատկապես հետսովետական մշակույթը տաք-տաք պահող սերունդը, սովոր են փշրել էն քո փակած դռները ու իմանալ՝ ինչա կատարվում դրանց հետևում, սովոր են քննարկել, համոզել, համեմատել, ու էստեղ «ազատությունը» սահմանվումա «որպես դե հո ձեռքերդ չենք կապել» -ով։ էն ինչ՝ միտքդա կապվում։ իսկ էդ վատագույն սցենարնա։

հոգ տար քո մասին