հեյ
մի տեսակ կարոտել եմ քեզ, գիտե՞ս։ շատ խառը շրջանա ու չեմ հասցնում հետդ նորմալ շփվել։ մի շատ կարևոր բան եղավ, որի մասին ուզում եմ անպայման պատմել քեզ։
հիշում ե՞ս ինչքան սիրուն ու խաղաղ էր համացանցը սրանից մոտ ինը-տասը տարի առաջ։ մի քիչ առաջ Գոհարի հետ խոսում էինք, որ ինչ-որ բլոգներում ու ֆորումներ էինք ակտիվ, հետաքրքիր ֆան ակումբներ էինք ստեղծում, քննարկումներ անում, խոսում ամեն ինչից բացի քաղաքականությունից ու չէինք տեսնում թիրախավորված գովազդներ։
հիմա ամեն ինչ շատ ավելի այլ ա ու շատ ավելի վատ հիմնականում։ դեռ 2012-ին, երբ առաջին անգամ գրանցվեցի ֆեյսբուքում, ստեղծել էի «Ես կարդում եմ, իսկ դու՞» անունով էջ: Կազմակերպում էի խաղեր, գրքերի քննարկումներ․․․ մինչև մի օր նոր նշանակված ադմիններից մեկը ուղղակի «գողացավ» էջը ու ․․․ վաճառեց։ դե քիչ հետևորդներ չունեի, էդ թվերի համար 14,000 հետևորդը նույնիսկ շատ էր ու մարդը կարողացավ իմ ամիսների աշխատանքը վաճառել։ ամենահետաքրքիրն էն էր, որ երբ տեղափոխվեցի Երևան ապրելու, պարզվեց, որ հենց մեր հարևանի տղան էր գնել էջը, հա, հազար դրամով ։Դ աշխարհը այ էդքան փոքրա։
հիմա ֆեյսբուքում բացի բողոքից ու կեղծ լուրերից, բացի գովազդներից ու մեկնաբանություններում դրված գումարածի նշաններից բան չեք գտնի։ դեռ կան մի քանի չհուսահատվածներ, որ հետաքրքիր նյութեր են գրում, սիրուն նկարներ հրապարակում, բայց կներեք, ես հավես չունեմ էդքան սքրոլ անելու, որ մի նորմալ նյութ կարդամ։ ես ջնջեցի ֆեյսբուքի հաշիվս մեկ շաբաթ առաջ։ էնտեղ ինը տարվա պատմություն կար, նկարներ, նյութեր, որ էլ ոչ մի տեղ չունեմ։ մի վայրկյան էլ չմտածեցի ջնջելուց առաջ։ իսկ ավեի շուտ չէի ապաակտիվացնում, քանի որ SMM: ըհմ, ես՝ գովազդներից էդքան բողոքողս, գովազդների էի միացնում ու SMM անում։ դե բոլորս ենք էդպիսին, չէ՞
ինչևէ, հիմա չունեմ ֆեյսբուք հաշիվ, ունեմ տելեգրամ (@timetopoetry), եթե ինձ կարոտես, ունեմ էլ փոստ ու հա՝ բլոգ, եթե մտքերս հետաքրքիր են։ գրի, խոսենք։ ես էլ քեզ եմ կարոտում։
հոգ տար քո մասին