հեյ,

արդեն երևի զգացել ես, որ հետևում եմ հանրայինի թողարկումներին։ դե պատճառն էնա, որ մտածում եմ՝ դա ամբողջ ազգին կրթող առաջին աղբյուրնա։ ու տեսա, որ կա «Առաջին ստուդիա» անունով հաղորդում։ իմաստն էնա, որ ամեն հաղորդումը նվիրվումա մի կատարողի, Կամի Փրոջեքթ-ի երաժիշտները վերափոխում են էդ կատարողի երգերը, ներկայացնում նորովի, նա էլ գալիս, հետները երգումա, պատմումա երգի պատմությունը և այլն։

մի քանիսինը լսել էի ու դուրս շատ էին եկել։ էսօր տեսա, որ արդեն ռաբիզ երգիչ Արամե-ն էլ էր հյուրընկալվել ու շատ զարմացա։ Կամիենք ճաշակով գործեր են անում, իրենց գործիքներին մուղամներ չեն սազի բացարձակ։ ու չհիասթափվեցի։ եթե մարդու հոգու խորքում կա կըլկըլոց, ոչ մի սիրուն գործիքավորում նրան չի փրկի։

Արամեն էն շատերիցա, որ կարիերան սկսել են փոփ-էստրադայինով, ապա դարձել ռաբիս, քանի որ ինչպես իրենք էն ասում՝ ազգը էդա սիրում։ ես մի տեսակ չեմ հարգում նման տեսակներին։ ֆինանսական կայունություն և այլն հաշվի առնելով, մեկա էն մտքին եմ, որ կարելիա մշակույթ թելադրել։ օրինակներ շատ կան։ մարդկանց մի դարձրեք հասարակ սպառող։ տվեք ընտրություն, ու որակը կբարձրանա։

միևնույն ժամանակ մեկ այլ հաղորդման հյուր Ռոլանդնա, որ ամենասիրուն ու պարզ բառերով երգերն ունի բարության ու սիրելու մասին, ջազափանկառոքային ոճով։ ի դեպ, առանց կլկլոց։ ու մարդիկ լսում են, սիրում են։

հոգ տար քո լսած երգերի մասին

հոգ տար քո մասին