յութուբի մասին

հեյ,

սոց ցանցերը, որ իրականում ստեղծվել էին մարդկանց ավելի մոտեցնելու համար, էնքան լցվեցին մեր կյանք կամ մենք մեր կյանքը թողեցինք դրանց ներսում, որ սկսեցին ավելի շատ հեռվացնել մարդկանց։ իրական շփումը դարձավ տարօրինակ ու հազվադեպ։ դե սա բոլորի մասին չի, դեռ կան մարդիկ, որոնց հաճախ կտեսնես սրճարաններում ժամերով զրուցելիս, հյուր գնալիս։

ու մի տեսակ արդեն բացասական զգացողություն կար մոտս՝ հատկապես ֆեյսբուքի նկատմամբ, որին ես հիմա վերաբերվում եմ որպես բամբասկոտների ու կեղծ լուրեր տարածողների հավաքատեղի, որ ձեռքի հետ էլ գովազդ են սպառում ու հարստացնում սերվերների մյուս կողմում նստածներին։

երեք օր առաջ շատ հաճելի մի բան եղավ, որ ինձ թույլ տվեց մտածել՝ այնուամենայնիվ էն մարդկանց համար, որոնք համացանցը օգտագործում են էն նպատակով, ինչի համար, որ ստեղծվելա, սա շատ սիրուն միջավայրա։ ու նաև եկա էն մտքին, որ երևի ամենաբարի սոց կայքերից մեկը յութուբնա։

մոտ հինգ տարի առաջ մեկը, որին երբեք էլ երևի չեմ ճանաչի, մեկնաբանություն թողեց «Տխուր օձը» երգի տակ, որ երգը դուր է գալիս, թեև նա չի հասկանում բառերը, չգիտի հայերեն։

դրանից չորս տարի հետո ես տեսա մեկնաբանությունը ու թարգմանեցի երգը իր համար։

դրանից մեկ տարի անց նա պատասխանեց մեկնաբանությանը՝ ասելով, որ հիմա ավելի շատ ա սիրում երգը, երբ հասկացավ բառերի իմաստը։

յութուբյան մեկնաբանություններ

ինչ խոսք, հրաշալի միտքա համացանցը, եթե գիտես՝ ինչպես օգտագործել, ինչպես գտնել դրականը, եթե չես գրում անտակտ մեկնաբանություններ, եթե չես ստեղծում կեղծ կայքեր՝ գողանալու համար, եթե չես խաբում։

մի արա մի բան համացանցում, որը չես անի դրա սահմաններից դուրս, մի գրիր մեկնաբանություն մեկին, որը չես ասի նրան տեսնելիս, մի տարածիր լուրեր, որոնք չես տեսել պաշտոնական աղբյուրներում, ու մի դիր high five-ի էմոջին որպես աղոթելու նշան։

հոգ տար քո մասին

One thought on “յութուբի մասին

Մեկնաբանությունները փակված են։