հին սերունդն ու նոր կարգերը

հեյ,

ես միշտ ու առանց բացառության կողմ եմ եղել նորը սովորելուն, նոր մասնագիտություն, լեզու բացահայտելուն։ տանել չեմ կարողանում, երբ մաղթանքների մեջ նշվում է՝ մնա այնպիսին, ինչպիսին, որ կաս։ ժամանակներն էնպիսին են, որ, եթե մնաս այնպիսին, ինչպիսին, որ կաս, դժվար կլինի։ ժամանակները ստիպում են փոխվել, զարգանալ, աշխատել քո վրա, խորանալ քո մասնագիտության մեջ, նորարարություններ փորձել, նոր մասնագիտություն գտնել՝ ժամանակին համընթաց։

նոր կոլեգա ունեմ՝ 50անց։ կյանքի ամեն փուլում մարդը գտելա՝ ոնց նոր բան սովորի, ոնց նոր մասնագիտություն ունենա, ոնց գումար աշխատի։ ու միշտ ֆորս մաժորային իրավիճակներում ստիպվածա եղել թողնել աշխատանքը՝ 2008 թվականի ճգնաժամը, քովիդը և այլն։

հիմա զրոյից սովորումա կիբերանվտանգություն։ իր հետ հավասար աշխատանքի ընդունվեց մեկ ուրիշը, որ հիմա էլ չունի թրեյնինգների կարիք ու աշխատումա մնացածին գրեթե հավասար։ իսկ նա դեռ ունի սովորելու կարիք, կտա նույն հարցը մի քանի անգամ։ ես լինեի, հիմա հիասթափվել էի, ասել էի՝ էս իմ խելքի բանը չի, դուրս էի եկել աշխատանքից։

բացի դրանից նա մրցունակ չի դեռ։ նա աջ քլիք քոփիա անում ու ապա՝ աջ քլիք փեյսթ։ նա մոռանումա՝ որ բրաուզերում ինչ կար, մոռանումա հենց նոր բացած կայքը և այլն։ իսկ աշխատանքում պետք ա արագ լինել, որովհետև օրվա մեջ հազարավոր քեյսեր կան, պետքա հասցնել աշխատել։

հիմա ես համեմատում եմ էդ մարդուն (ի դեպ պետքա ասեմ, որ շաաատ դրական եմ գնահատում իր էդքան կամքի ուժ ունենալն ու էդքան նոր բաներ սովորելը) իրենից երկու անգամ ավելի երիտասարդ աշխատողների հետ, որ կյանքը չեն տեսել ու չեն պատկերացնում երևի առանց համացանց ու համակարգիչ։ նա միգուցե կարիք չի ունեցել համակարգչով աշխատելու, համակարգչի հետ աշխատելու ու իր մատները սովոր չեն ctrl+c/ctrl+v -ին։

մեկ-մեկ հա, համբերությունս չի դիմանում էլ, անընդհատ ուղղակի ասում եմ էս արա, սրա վրա սեղմի, որ գործը առաջ գնա։ բայց հետո մի քայլ հետ եմ կանգնում ու հասկանում եմ, որ էդ մարդը պետքա մի օր սովորի ինչը ինչի համարա բացում/փակում, սեղմում/բաց թողնում։

ասածս ինչա՝ դժվարա շատ նախորդ սերնդի՝ թուղթ ու գրչի սերնդի համար, էն սերնդի, որ երբեք չի օգտագործել համակարգիչ, իսկ Հայաստանում, որ չգիտեն անգլերեն, նոր աշխատանք գտնել, նոր մասնագիտություն սովորել, նորը բացահայտել։ իրենց գործը միքիչ ավելի բարդա էս դեպքում։

հոգ տար քո մասին