հեյ,
եթե չեմ սխալվում, էս մասին էլի խոսել եմ։ բայց էսօր նորից կարիք զգացի հիշեցնելու։
երկար ժամանակ համոզված էի, որ կյանքի կռիվների միջով անցնելու համար բռնվելու տեղեր պետքա փնտրել դրսում՝ ընկերների, ընտանիքի, հոգեբանի, սիրած մարդու մոտ։ էս վերջում շատ բաներ փոխվեցին, նոր մտքեր, նոր հարցեր ծնվեցին ու հանգեցրին ինձ նրան, որ իմ միակ բռնվելու տեղը ես եմ։ սա տխուր բան չի։ սա շատ դրական զգացողությունա։ իմ բռնվելու տեղը իմ արժեքներն են, իմ արդեն հաստատված գաղափարները, ինքս իմ համար ապացուցած թեորեմները՝ էն, ինչ կամ։
սրան հասնելը իմ համար հեշտ չէր։ բայց շատ սիրունա ու ներդաշնակա իմանալը, որ դու քեզ մեկնվող ձեռքն ես։
միշտ չի իհարկե, որ դու քեզ հերիք ես։ հատկապես, երբ էնքան հանդգնություն չունես, որ ինքդ քեզ համարես ամենաճիշտը, ամենաուժեղը, ամենախելացին։ էստեղ շատ կարևորա, որ ունենաս ընկերներ, սիրած մարդ, ընտանիք, հոգեբան, որ կօգնեն առաջ գնալ։ բայց դե էն միտքը, որ առաջինը ես ինձ կկարողանամ օգնել, հզորա։
ու էս էն մասին չի հեչ, որ գնա քո ծառը ջրի։ էս էն մասինա, որ գտել ես քո ծառը որնա։ ու ընդհանրապես ոնց են ջրում։ մինչև էդ սրա-նրա վրա էիր գցում պարտականությունդ ու հետո մեղադրում, որ չորացավ էդ ինչ-որ տեղ գտնվող ծառը, ոչ մեկի պետքը չի։ իսկ սա տանումա շատ մութ տեղ։
ի վերջո, ինչի մասին էր բլոգը։ ուզում էի ասել, որ մի հատ սիրուն սովորություն ունեմ, շատերդ երևի արդեն տեղյակ եք։ ես ամեն տարի ինքս ինձ ինչ-որ նամակներ եմ գրում, ու տարվա էս կամ էն օրը ստանում եմ դրանք։ եթե ուզում եք ինչ-որ խորհուրդներ տալ ձեր ապագա ես-ին, կամ խոսել մի տարի հետո ձեր հետ, կա Futureme.org կայքը։
խնդրեմ։
հոգ տար քո մասին