հեյ
եթե քեզ հետ դեռ չի պատահել, որ բացես vi-ն կամ vim-ը (Unix-ի ամենահայտնի խմբագրիչներից մեկը) ու հետո գլուխ չհանես՝ որ ստեղներն են քեզ «լսում», որոնք՝ չէ, ինչ ասեմ՝ յեյ քո համար։ երբ ես առաջին անգամ տերմինալում գրեցի vi trying.sh ու սեղմեցի Enter, հետագա տասը րոպեներին մի քանի ժամվա ընթացքում ուղեղիս մեջ մի քանի հազար կարճ միացում եղավ։ բայց ինչպես ասում են իմաստունները, ամենաբարդ խնդիրները ամենապարզ լուծումներն ունեն։
տերմինալում գրեցիր՝ vi whatever.sh ու սեղմեցիր Enter
—գրելու կարողություն ստանալու համար օգտագործիր i ստեղնը (input` տրամաբանական ա չէ՞)
—a֊ով նույնպես կարող ես անցնել instert mode֊ի, բայց կսկսես գրել կուրսորից աջ ընկած տարածքում,
֊֊իսկ o ստեղնը թույլ կտա քեզ գրել միայն կուրսորի հաջորդ տողից սկսած, նոր տող կսկսի քեզ համար
հըմ, ինչ֊որ տառասխալ արեցիր, ուզում ես ջնջել գրածդ, սա կարող է թվալ պատիժ բոլոր մեղքերիդ համար, եթե չգիտես, որ՝
֊֊x֊ով կարող ես ջնջել կուրսորից աջ գտնվող միավորները
֊֊dd-ով կարող ես ջնջել ամբողջ տողը, 4dd-ով կարող ես ջնջել հետագա չորս տողերը, իսկ 67dd-ո՞վ․․․․
շփոթվեցի՞ր, ուզում ես տողը ջնջել ու դրա փոխարեն էկրանիդ հայտնվում ա՝ dddddddddddd…. ու՞մ հետ չի եղել․ ստեղնաշարիդ հյուսիս֊արևմուտքում կա esc, որի օգնությամբ insert mode֊ից կանցնես command mode-ի։
։/<փնտրվողբառը> թույլ կտա քեզ փնտրել բառը ամբողջ ֆայլով՝ անընդհատ վերև֊ներքև սքրոլ անելու փոխարեն։ հաջորդ արդյունքին անցնելու համար՝ պարզապես n:
ստորև (շատ հայերեն բառ մը) մի քանի հավես բաներ vi-ում ավելի արագ աշխատելու ու ընդհանրապես՝ աշխատելու համար։
A-գրում ես տողի վերջում՝ անցնելով insert mode-ի
u(undo)-չեղարկում ես վերջին փոփոխությունդ
U(undo)-չեղարկում ես ամբողջ տողի վերջին փոփոխությունները
D-կջնջի կուրսորից աջ ընկած հատվածը մինչև տողի վերջ
C-ոչ միայն կջնջի կուրսորից աջ ընկած հատվածը մինչև տողի վերջ, այլ նաև կանցնի insert mode-ի, կամ՝ C=D+i
dw(delete word)-պարզապես կջնջի բառը, իսկ 4dw-ն՝ (անակնկալ) 4 բառ
cw (change word)-նոր բառ՝ նախորդի փոխարեն
r(replace)-նոր միավոր՝ նախորդի փոխարեն
R-նոր միավորներ հաջորդող միավորների փոխարեն
s-կջնջի մի միավոր ու կանցնի insert mode-ի՝ առանց ջնջելու մնացած տողը
S-կջնջի ամբողջ տողը ու կլրացնի այն՝ իհարկե անցնելով insert mode-ի
եթե սլաքների հետ սեր չունես, ուզում ես ավելի քուլ երևալ՝
- k–up
- j-down
- h-left
- l-right
vi-ից դուրս գալը, ֆայլը պահպանելը․․․ցավալի դեպքեր են, այո։
։wq