Հեղինակների պահոցներ՝ սյունեցի
առանց որևէ -իզմ-ի
![]() |
նկարը թեմայի հետ էնքան կապ ունի, ինչքան ուրիշները ձեր որոշումների հետ |
տպավորություն է, որ սա պետք է լիներ նորմալը, ավելորդ լիներ քննարկել, էն էլ 21-րդ դարում, երբ այլ մոլորակներում կենսապայմաններ ենք որոնում, երբ արհեստական բանականության մասին ենք խոսում, բայց շատ ցավալի իրականության եմ բախվել ու անպայման ուզում եմ խոսել էդ մասին:
- (ինքնա)կրթվիր
- մի վախեցիր
- վստահիր քեզ
- տարբերվիր
- երազիր
- ազատվիր բոլոր կաղապարներից ու կոմպլեքսներից
Վեգան: Հայաստանում:
![]() |
նախաճաշ Ամստերդամում |
երբ որոշեցի, որ այլևս սննդակարգիցս բացառելու եմ կենդանական ծագման ցանկացած ուտեստ, բավականին երկար ու խորը ուսումնասիրություն արել էի ու մի օրվա, մի վայրկյանի որոշում չէր։ Էդ ուսումնասիրութուններին զուգահեռ ես ինձ համար ընտրեցի նոր կենսակերպ, ու ինչքան էլ ցավում էի էն մոտ մարդկանց համար, որ շարունակում են վնասել օրգանիզմին, հստակ որոշեցի ոչ մեկին ոչ մի դեպքում չհամոզել հրաժարվել մսից կամ կաթից․․․ քանի որ հասկանու՞մ եք՝ դա անձնական կյանք է, անձնական որոշում, գիտակցում և այլն․․․
![]() |
վեգան թխվածքաբլիթներ made by me |
ընտանիքիս անդամները շատ ավելի հեշտ տարան կյանքիս էս փոփոխությունը, քան սպասում էի։ Մի քանի հատ՝ իմ սարքածները չես ուտում, մի քանի ճաշկերույթի ժամանակ՝ բա դու հիմա ինչ ես ուտելու ու վերջ․․․ հետո իմ համար հատուկ ուտելիք են առանձնացնում ու yeah, kind of feeling special…
թե ինչի մասին եմ մտածում գիշերվա հազարին
հեյ
![]() |
սա գլխարկ չէ |
ես Փոքրիկ Իշխանի խանութից նամակ եմ գրում տուն էն մասին, որ երազանքներն իրականանում են, իմ ամենասիրած փինն եմ գնում ու վաճառողի հետ մի ժամ զրուցում եմ էս պատմության, Հայաստանի ու ճամփորդելու մասին։ Էդ պահին նույնիսկ ես չէի հավատում, որ հաաա Լիլ, էդ խանութնա․․․
տատը չգնաց հարսանիք
թուզ, նուռ ու ձմերուկ
առաջին երազս ․․․․ շատ #անկեղծ
իմիջիայլոց
իսկ ինչ կլիներ եթե կարողանայի ցուցամատս ու բթամատս կպցնել իրար, պահել քո դիմաց, հետո իրարից դանդաղ առանձնացնելով քեզ մոտեցնել ինձ։ ոնց ասենք մոտեցնում ենք նկարը, որ ավելի լավ տեսնենք մանրամասներն ու ետին պլանի շանը (ասենք) կամ ծանոթ թվացողի դեմքը։ էդպես ավելի լավ ենք ճանաչում նկարը։ էդպես ավելի լավ կճանաչեի քեզ։
նկատել ե՞ս ինչքան ծիծաղելի են շտապողները։ ֆիզիկական շարժումներն ու նրանց չհաշվարկած քայլերը․․․երկու անգամ նույն ոտքով քայլելն ու թղթերը աջ ու ձախ թափթփելը, բառերը մոռանալը․․․
ծիծաղում եմ գրելիս, որովհետև․․․․էդպես ես մեկ-մեկ ու շատ հաճախ մոռանում եմ ասելիքս, երբ նայում եմ քեզ։ կամ էլ դու ես նայում։ կամ էլ խոսում ես։ ժպտում ես։
ինձ կօգնի միայն ժամանակը։ ես չեմ խանգարի ստվերներին, քամուն, տողերին․․․ ես նայում եմ կողքից։ աչքերս, հա, կկոցում եմ, բայց քեզ ինձ չեմ մոտեցնում բթամատով ու ցուցամատով։ որովհետև դա ևս շտապելու օրինակ է։ իսկ շտապողները, ախր հա, շատ ծիծաղելի են կողքից։
ծննդյան չերազած մի օր կամ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
Բարբարիս կոնֆետներ ու չոկոպայ ենք դնում տուփերի մեջ, աղջիկներից մեկը մեկումեջ շոկոլադներա գաղտնի ավելացնում` տղերքին էներգիայա պետք, էդ ձեր կոնֆետները հերիք չեն էդ ԱԹՍ-ների համար: