․․․երբ անընդհատ զբաղված ու ճնշող առօրյային հետևումա մի տասը ժամ քնի ժամանակ ունենալու, մի ժամ հանգիստ նախաճաշելու, օրվա գրաֆիկդ հատուկ ծույլի համար նախատեսված գծելու ռեժիմդ, մի տեսակ դու էլ, ուղեղդ էլ, միտքդ էլ սկսում եք նկատել մանրուքներն ու հայերեն ասած՝ սկսում եք բզբզալ։ Մի խոսքով՝ պարապ եմ մնացել։
Գերմանիայում ինչ-որ մեկին (սուպերմարկետում բանջարեղեն կշռող, գանձապահ, ավտոբուսի վարորդ, փողոցում քեզ ինչ-որ հասցե բացատրող անձ մը) հաջողություն մաղթելիս ասում են. “Schönnen Tag noch” (Հաճելի օր Ձեզ) կամ “Schönnen Feierabend” (Հաճելի ․․․․ըըը․․․աշխատանքից հետո ժամանակը էլի, որ հիմանակում երեկոնա)․․․ Եկեք, ասեք՝ արհեստական եվրոպական ստանդարտներ, հիմարություն, երբ ասենք վերջին կոպեկով մտել ես խանութ ու տեսնում ես, որ մսի գինը դարձելա հինգ հազար դրամ ու ասենք չես կարա էդ օրը մի լավ խորոված-քյաբաբով ընթրել, էլ տրամադրությունա մնու՞մ, որ կասիրին ասեմ՝ հաճելի ըըը․․․էդ աշխատանքից հետո ժամանակը․․․ Կամ ասենք մի քառասուն րոպե Մյասնիկյանի խցանումի մեջ մնալուց հետո շատ պետքսա՝ վարորդը լավ օր կունենա թե չէ։ Ես էլ որոշեցի՝ չէ, այ մարդ։ Էս գանձապահը իմ նման մարդա, ոնց ես եմ աշխատանքից հոգնում (բա չլիներ), ինքն էլ նույն զգացողություններն ունի ու ինքը ընդհանրապես մեղավոր չի, որ ես ինչ-որ գնի թանկացումից նեղվել եմ (գինը, Լիլիթ ջան, չի թանկանում, բարձրանումա)։ Վարորդը չի հրճվում, հավատա, հեչ պետքը չի, որ էդքան երկար մնումա խցանման մեջ։ Հիմա քեզանից բան չի գնում, էդքան էներգիա էլ չի ծախսվում, բեր էդ մարդկանց ասա՝ շնորհակալություն, հաճելի օր մաղթի։
Օկ, որոշելուց անմիջապես հետո անցանք գործի։ Ու հենց հիմա ձեզ պատմելիս էլ ուրախանում եմ, երբ հիշում եմ գանձապահի, վարորդի, բանջարեղեն կշռող աղջկա զարմանքները, ունքերի բարձրանալը, երբ ասում եմ՝ հաճելի օր ձեզ․․․Չեն խփում, չեն գոռում, ասում են՝ շնորհակալություն ձեզ էլ։ Նայեք, ինձ հաճելի օր են մաղթել։ ^^
Եկեք միշտ չմնանք նույնը, եկեք փոխվենք, եկեք օրինակ վերցնենք տիեզերքից, որտեղ միակ հաստատունը փոփոխություննա, ինչպես ասումա Շելդընը “Դը Բիգ Բենգ Թեորիի” մեջ։