խորհուրդ

մաստոդոնում մի հաշիվ կա, որին մեծ սիրով եմ հետևում։ ամեն օր տրամադրող, ոգևորող գրառումներ են։ էսօր մի էսպիսի գրառում կար՝

մի մոռացիր, որ բոլորս տարբեր ենք։ էս գրառումները միայն առաջարկներ են, ընդունիր նրանք, որոնք քեզ հարմար են, իսկ մնացածները անտեսիր։ բարի եղիր ինքդ քեզ հետ։

ու ես նկատեցի, որ իսկապես, գոյություն ունեն արդեն մի տեղ գրված խորհուրդներ, ու առանց նկատելու՝ էդ խորհուրդը ընդհանրապես էդ մարդուն հարմարա, պետքա, առաջնայինա թե չէ, տալիս ենք՝ շատ կարդա, դուրս արի քայլելու, շուտ քնի, շուտ արթնացի։ իսկ ինչ եթե գիշերը արթուն մնացած ժամանակը էդ մարդու համար ավելի արդյունավետա, ավելի շատ բան կարող է անել, քան ցերեկները։

մարդիկ տարբեր են, բոլորին նույն խորհուրդը չի օգնի։ էդպես կաղապարում եք մարդուն, դարձնում բոլորին իրար նման։ միակ խորհուրդը, որ պետք է տալ բոլորին՝ հոգ տար քո մասին։

հոգ տար քո մասին