վերջին անգամ սյունիքում եղել էի անցած տարի մայիսին։
երեկ վարդավառ էր ու, չնայած սյունիքն ու սյունեցիները եկեղեցական տոների մեծ սիրահարներ ու նվիրյալներ չեն, էդ տոնը մեծ ուրախությամբ ու ավանդույթներով են նշում։
փոքր ժամանակ ամեն տարի գնում էինք սբ Վարդան Զորավորի մատուռ՝ Անգեղակոթ գյուղում, մատաղ էին անում էդտեղ (ներսիս վեգանը հիմա տանել չի կարողանում էս երևույթը), իսկ հետո սկսում էր վարդավառի ամենասիրելի մասը՝ ջրել իրար մինչև ոսկորները։
էս տարին միքիչ տարբերվեց. չգնացինք սբ Վարդան Զորավոր, չեղավ իրար ջրել (ինչ խոսք՝ ծերացել ենք)։ Որոտնավանքում էինք։
վանքում կարդացի, որ 2011 թվականին իտալիայից ժամանած վերականգնող ճարտարապեր Արա Զարյանն ու որմնանկարի վերականգնող մասնագետ Քրիստին Լամուղէն նախաձեռնել և վերականգնել են փիլիսոփա Հովհան Որոտնեցու հեղինակած զույգ հրեշտակների պատկերագրությունը։
ճանապարհին տեսանք նաև Աղիտուի մահարձանը՝ կառուցված 7-րդ դարում։ Վիկին ասումա, որ մահարձանի շրջակայքը հարուստ է հնագիտական հուշարձաններով, որոնք վկայում են, որ այստեղ հեթանոսական շրջանի պաշտամունքային կառույց է եղել։
եթե երկար ու անընհդատ նյարդայնացնող ոլորապտույտներով ճանապարհից չեք հոգնի, գնացեք սյունիք ու զարմացեք ամեն քայլափոխին։ իսկապես սիրունա ու բացահայտվելու արժանի։ ճանապարհին էլ լսեք Անդրանիկի էսօրվա բլոգի երգաշարքը ու վայելեք։ դե մենք տենց արեցինք։
հոգ տար քո մասին