հեյ
էս մասին երևի արդեն խոսել եմ, բայց հիմա նույն բանն ասում եմ ոչ թե քո համար, այլ՝ ինքս ինձ։ ուրեմն մարդու ուղեղը շատ գերագնահատված էակա։ ինքը շատ բան չի անում, էդքան մի զարմացեք իրանով։ ինքը քեզ վերադարձնում ա էն, ինչ դու իրան տալիս էս։ օկ (հոգոց) նա նաև միքիչ վերլուծում ա էդ ամեն ինչը ու ապա՝ վերադարձնում։
նույնիսկ տարիներ շարունակ անընդմեջ աշխատած ուղեղին երբ մի քանի շաբաթ թողնես անգործության, հետո շատ դժվար կվերադառնա նախկին վիճակին։ ուղեղը պետք է սնվի աշխատանքով, պետք է կարդա նորը, լսի նորը, ստանա նոր ինֆորմացիա տեղեկատվություն, որպեսզի ամեն օր կարդացածդ ու լսածդ պահելու ձևը հիշի։
երբ զգում ես, որ հիշողությունդ «թուլացել» է, ոչ թե շաքարաջուր պետք է խմես, այլ սկսես ամեն օր միքիչ կարդալ, միքիչ սովորել ու պետք է ամեն օրվա հետ մեծացնես ծավալը։ մանավանդ հիմա, երբ նոր տեղեկատվություն ստանալու միջոցները գրեթե անսահմանափակ են, քեզ ոչ մի արդարացում չունես մի օրդ առանց մի բառ ավել իմանալու պառկել քնելու։
էդ ոնց որ ունենաս մեքենա ու որոշես, որ տասը տարի ամեն օր վառելանյութ լցնելով օգտագործել ես, հիմա հերիքա, ինքը պարտավոր է աշխատել առանց բենզինի (դե բենզինի գները տեսել ե՞ք)։
ուղեղին ոչ միայն օգնումա մտավոր, այլ նաև ֆիզիկական մարզումը։ շատ կարևոր է, որ ուղեղի մկաններից բացի ողջ ու ակտիվ լինեն մնացած բոլոր մկաններդ։ ուրեմն՝ սպորտ իհարկե։
և ինչպես ցանկացած գոյություն, ուղեղը նույնպես հանգստի կարիք ունի։ օրվա էն ամենավերջում մի մոռացիր մի քանի րոպե ոչինչ չանել։ պարզապես թողնել, որ ուղեղը մարսի ամենը, ինչ լսել/տեսել/հասկացել/ընդունել/մերժել է, որպեսզի վաղը պատրաստ լինի նոր սկզբին։
էսքան բան
հոգ տար քո մասին