հեյ,
էս վերջերս շատա խոսվում մարդկանց, հատկապես հայերի վարակիչ անտարբերության մասին։ դե հիմնականում թեման էնա, որ սահմանին, զորամասերում քաոսային վիճակա, իսկ մարդիկ սրճարաններում նստած ծիծաղում են։
ես հիմա չեմ եկել քաղաքականություն քննարկելու, ոչ էլ սուրճ խմողներին մեղադրելու։
մարդը ուշադրությունա դարձնում սովորաբար մի բանի, ինչը նորա, տարօրինակա, ինչը անսովորա։ օրինակ՝ մի տարի անընդհատ հայացքներից հետո, էլ իմ գունավոր մազերին նայող չկար, իսկ նոր ժամանակ ես անընդհատ ծուռ հայացքներ էի նկատում։ միգուցե շատ անկապ համեմատություն եմ անում, բայց նույն կերպ էլ վերջերս տեղի ունեցածնա։
մարդիկ շատ մեծ ցավ են տեսել դեռ 2020-ին, երբ ամսից ավել պատերազմ էր ու մեծ մասը իրականում ոչինչ անել չէին կարող ու էդ անզորությունն էր ճնշում։ ու հիմա, երբ նրանք շարունակում են բնականոն կյանքը, շարունակում են աշխատել, գնալ սրճարան, հանդիպել ընկերներին, էդ չի նշանակում, որ տեղի ունեցածը նրանց կողքով ա անցել։ պարզապես մարդիկ էլ չեն զարմանում։ ինչքան էլ որ ցավում են, արդեն սովորել են, վարժվել են էդ նորություններին։
չգիտեմ, շատ եմ նեղվում, երբ պատասխանատուներին կամ իզորու մարդկանց մեղադրելու փոխարեն քննադատվում են էն մարդիկ, որ պարզապես իրենց գործն են անում։
երբ ղեկավարիս պատմեցի՝ ինչա կատարվում մեր երկրում, առաջարկեց, եթե կարիքը կա, արձակուրդ վերցնել։ ու իմ պատասխանն էր՝ ես ոչ մի բան չեմ կարող անել, միակ բանը, որ ակնկալվումա ինձնից, աշխատելն ու հարկ վճարելնա, որ մի օր էլ չլինեն սենց խնդիրներ, որ մի օր բարեկարգվեն բոլոր զորամասերը ու ընդհանրապես, էս բոլոր մեր գլխին կախված խնդիրները լուծում ստանան։
ասածս էնա, որ մեղադրելը հեշտա միգուցե, միգուցե էդ էլ մեղադրողների պաշտպանական ֆունկցիանա, ցույց տալու ձև, որ իրենք հոգ են տանում շրջապատի մասին ու անտարբեր չեն։
ինչևէ, փորձենք պահպանել հոգեկան առողջություն ու սառնասրտություն, քանի որ դա էն ամենակարևոր բաննա, որ կարող ենք անել էս պարագայում։ և որ էլ ավելի կարևորա, մնանք մեր երկրում, որովհետև երբ թշնամիդ լրիվ հակառակնա ուզում, սա նրան հաղթելու լավագույն ձևնա։
հոգ տար քո մասին
@syuneci աաաա ինչպիսի պատահականություն, էսօր առավոտ անտարբերության մասին փոդքասթ էի լսում ՃՃ