բալանսի մասին

հեյ,

մենք շատ հաճախ մի տեսակ քամահրանքով (էս ինչ բառ էր) ենք վերաբերվում 9-5 աշխատող մարդկանց, իբր դե ոչ մի ավել բան չեն անում կյանքում, իրանց ամենօրյա աշխատանքն անում են ու գնում տներով, հա-հա գնում են իրենց անձնական կյանքով են զբաղվում։

հիմա ես երկու տեսակի հակվածություն եմ տեսնում՝ առաջինը մարդիկ են, որ 24/7 աշխատում են ու դեռ հազարավոր գործեր ունեն անելու, չեն հասցնում, գրեթե զրոյի են հացրել անձնական կյանքը, և երկրորդ՝ մարդիկ են, որ ֆրիլանս են աշխատում ու իրենց աշխատանքը մի տեսակ անձնական կյանքի մեջ ընկած գովազդային ընդմիջումա դարձել։ սա հիմնականում ժամանակակից սմմշիկների ու «ինստագրամշիկների» մի մասն են։

բալանսը ինչ-որ տեղ կորելա, ու իրականում շատ էլ դժվարա էդ բալանսին հասնելը, հատկապես, երբ աշխատանքդ ասենք 9-5 չի, այլ օրինակ 2-11 ա։

ընկերներս շատ են բողոքում, որ ես ազատ չեմ աշխատանքային օրերին, երեկոյան չեմ կարող քայլելու դուրս գալ, փաբ գնալ, հյուրեր ընդունել։ իսկ առավոտները կորած եմ, դե որովհետև քնած եմ (գրեթե ամեն օր արթնանում եմ աշխատանքից մոտ 15 րոպե առաջ)։

ես տենց մի տեսակ բալանս եմ գտել, բայց միայն անձնական առողջության համար։ էն քնի պակասը, որ կա գիշերը մինչև հազարը աշխատելու պատճառով, ես վերադարձնում եմ կեսօրվա մեկին արթնանալով, ու ժամանակ տրամադրում եմ ուրիշներին միայն շաբաթ օրերին։ նույնիսկ կիրակին մենակ իմնա։ էդ օրը ինձ հեչ հաճելի չի հյուր գնալ կամ երեկոյան դրսում լինել։ ինձ պետքա էդ օրը էնքան էներգիա հավաքել, որ սպասվելիք աշխատանքային շաբաթվա ընթացքում ինձ բավականացնի։ հիմնականում ուրբաթ երեկոյան ես արդեն զգում եմ՝ ինչքան հոգնած եմ ու շաբաթվա ընթացքում մի տեսակ առանց մտածելու ռոբոտացված աշխատել-ուտել-քնել վիճակա, որին չգիտեմ ինչքանովա լավ-վատ, հարմարվել եմ։

ժամանակին ինչքան էլ էքստրովերտ էի ու մարդկանց հետ շփվելով էներգիա էի ստանում, հիմա ինտրովերտ եմ զգում ինձ ու էներգիա հավաքում եմ իմ հետ մենակ մնալով, գրելով, ինչ-որ հիմար հոլովակներ նայելով, պոդկաստներ լսելով։

ու եթե կորած եմ, կներեք… ես էլ եմ ձեզ կարոտում, բայց էս ա կապիտալիզմը։

հոգ տարեք ձեր մասին