բոլորին դուր չգալու մասին

հեյ,

էսօր շատ կգրեմ, քանի որ շատ մտքեր կան, որ չեմ հասցրել խոսել շաբաթվա ընթացքում։

մեզ փոքր ժամանակ դաստիարակել են, որ լինենք բարի, օգնենք մարդկանց, միշտ բարեհաճ լինենք, դժգոհ չթողնենք ոչ մեկին, բոլորին հասնենք ու տենց…. ու էդ մի տեսակ ճնշումա դարձել հասարակության կողմից մեր անձի նկատմամբ։ «չէ, կներես»-ը ասելը դարձել էր մի տեսակ անշնորհք լինելու արտահայտություն։ ինչևէ, ժամանակներն ու կյանքը էնքան են փոխվել, որ դանդաղ բայց հստակ պետք է «չէ»-ն դարձնենք նորմալ։

մի խոսքով, սովորենք հենց մենակ մեր հոգու հանգստության համար ընդունել, որ բոլորը չէ, որ պետքա մեզ սիրեն, պարտադիր չի բոլորին դուր գալ, կարելիա տեղ թողնել, որ մարդիկ մի տեսակ ատեն քեզ, նորմալա ասել «չէ», նորմալ ա ասել «ինձ էդ հարմար չի, ինձ դուր չի գալիս էդ միտքը»։ ու սա ոչ միայն առօրյայում, այլ նաև աշխատանքային միջավայրում։

ես տեսել եմ մարդկանց, որ բոլորին դուր գալու ձգտելու պատճառով ներկայացել են այնպիսին, ինչպիսին չեն իրականում, ես տեսել եմ մարդկանց, որ էդ նույն պատճառով չեն արել էն, ինչ իսկապես իրենց պետք էր, կամ հաճելի էր։ ինչևէ, սրանք զոհողություններ են, որ օրվա վերջում անիմաստ են։

ու ես ամենևին չեմ պրոպագանդում գնա սրան խփի, ասա կներես, ես ուզում էի խփել քեզ, այլ կարևորում եմ կրկին անձնական սահմանները, որը սկսումա անիմաստ անձնական հարցերին չպատասխանելով, էդ հարցերը չտալով, չանհանգստացնելով դիմացինին։ կարևորում եմ առանց լարվածության կյանքը, որ եթե մեկի ցանկությունն իրականցնելու համար պետքա օրվա մեջ լարվածություն մտնի, ուղղակի կարող ենք ասել «չէ, կներես» ու դրանից չեն տուժի մեր հարաբերությունները։

վերջապես, էս ամեն ինչի հիմքում հարգանքնա, որը ինչ-որ սխալ մտածելակերպով մենակ արտահայտվումա երթուղայինում տեղ զիջելով կամ մեծերին չհակաճառելով։ եկեք նորմալ դարձնենք բոլորս բոլորին հարգելը, անկախ տարիքից, սեռից, հագուստից ու հասակից։

հոգ տար քո մասին