հեյ,
եթե լինեի չսիրված հեռուստասերիալ, հիմա կասեի բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով կրկնում ենք վերջին եթերաշրջանը։ բայց դե քանի որ սովորական բլոգեր եմ, ասում եմ, որ արդեն քանի հոգի բզեց ինձ՝ չես բլոգում, երբ ես բլոգել վերջին անգամ։
ես զգացի, որ Մարկ Տվենի օրն եմ ընկել, չեմ հիշում՝ ում ինչ էի ասել, որ մյուսին էլ նույնը կրկնեմ։ մեկին ասում էի թեմաները շատ են, մյուսին ասում էի՝ հոգնած եմ, մյուսին ասում էի՝ թեմա չկա խոսելու, լցված չեմ, էն մեկին էլ դե ոնց որ միշտ, ասում էի ժամանակ չկա։ Բանն այն է, որ ոչ մեկին չեմ խաբել։ Քանի որ թե’ հոգնած էի ու ժամանակ չկար, թե’ միևնույն ժամանակ լիքը թեմաներ կային խոսելու ու չկային խոսելու թեմաներ ընդհանրապես։
մի քանի օր առաջ ընկերներիցս մեկի հետ մոտ հինգ ժամ քայլեցինք ու խոսեցինք բոլորիցդ։ Քննարկեցինք ամեն ինչի ու ամենքի մասին, մտքներովս ինչ անցավ։ ու ես ապշեցի նրա մի արտահայտությունից՝ մարդիկ անգրագետ են։ Խնդիրն էնա, որ նա աշխատում ա ամենահայտնի գրախանութներից մեկում։ Նա շփվումա «գրքասեր», «ընթերցասեր» հայ հասարակության հետ։ նա ասումա՝ մարդիկ անգրագետ են։
Քննարկեցինք լեզու չիմացող մարդկանց, ոնցա՞ մարդը ապրում 21-րդ դարում առանց առնվազն երկու լեզու իմանալու, ոնցա՞ մենակ հայերենով ապրում։ Իհարկե, շատ լավ կլիներ, եթե աշխարհի բոլոր գրքերը, հոդվածները, ֆիլմերը, սերիալները թարգմանված լինեին հայերեն, բայց ախր էնքան բան կա, որ պետք է նայել, էս դարի համար պարտադիր են։
ես ասեցի, որ ես չեմ սպասում մարդկանցից, որ ինձ նամակ գրելիս գրեն՝ Լիլիթ, ո՞նց ես։ Նայեն կետադրությանը, կոչականին, շեշտին, ես գրագետ քաղաքացի համարում եմ նրան, ով կանաչովա անցնում, ով աղբը չի գցում, ով իր բանկային քարտի գաղտնաբառը չի գրում թղթի վրա ու պահում քարտի հետ, ով չի սեղմի մի հոդվածի վերնագրի վրա ու չի տարածի, եթե կարդումա՝ ՇՏԱՊԱ, ՏԱՐԱԾԵՔ ՔԱՆԻ ԴԵՌ ՉԵՆ ՋՆՋԵԼ, ԴՈՒՔ ԿԱՊՇԵՔ ԵԹԵ ԻՄԱՆԱՔ ԻՆՉՊԵՍ ՆԱ ԲՈՒԺԵՑ ՔԱՂՑԿԵՂԸ ՍՈԴԱՅՈՎ։
մի տեսակ արդեն հետաքրքիր չի մայրաքաղաքներ ու ուղղագրություն իմանալը, դա չի որոշում մարդու գրագիտությունը։ կառուցողական մտքեր (սեփական, ոչ թե աջից ձախից մեջբերումներ) արտահայտելը, կողքիններին չվնասելը, հնարավորության դեպքում օգնելը, բարի լինելն ու սովորել ցանկանալն ու փորձելը արդեն նկարագրում են գրագետ մարդու։ մեկին, ով մրցունակա քսանմեկերորդ դարում, համարվում ա հասարակության նորմալ անդամ։
անտանելի շատ թեմաներ կան գլխումս, թղթերի վրա, նոթերի մեջ, քիչ-քիչ կբերեմ էստեղ, կկիսվեմ ձեր հետ։
շնորհակալ եմ, որ ինձ հիշեցնում եք իմ բլոգի մասին։
հոգ տարեք ձեր մասին
հոգ տար քո մասին