(չ)սովորելու մասին

հեյ,

էս վերջերս մի քանի դեպք եղավ, որոնք ինձ համոզեցին, որ շատ քչերն են սովորել ուզում կամ փորձում։ ու սա ընդհանրապես դպրոցի կամ համալսարանի մասին չի։ դրանք վաղուց են դարձել ձևական։

օրինակ՝ մեկը մի վեց ամիս սովորելա ծրագրավորման մի լեզու, գտելա աշխատանք, իրան համարումա ծրագրավորող ու հեչ մտքով չի անցնում, որ կարելիա խորանալ էդ լեզվի, այլ լեզուների մեջ։ մարդը գործ ունի, էդ իրան հերիքա։

կամ՝ մեկը սովորելա համալսարանում, ստացելա դիպլոմ, վերջ։ էդ իրա մասնագիտություննա։ ու ինքը մնումա էդ համալսարանի տված կամ չտված գիտելիքների մակարդակին։ հավես չունի հետևի նորություններին, տեսնի, թե նոր աշխարհում ինչ կա, ոնցա զարգանում կամ փոխվում իր մասնագիտությունը։

մեզ համարում են զարգացող/զարգացած ՏՏ ոլորտ ունեցող երկիր։ այն ինչ դրա պատճառը ոչ թե հետաքրքրվածությունն ա, այլ համեմատաբար բարձ աշխատավարձը։ դե ինչպես նաև տնից աշխատելու առավելությունը։

ինձ թվումա, եթե մարդը իր մասնագիտության մեջ ամեն օր նոր բան չսովորի, էս արագ զարգացող ու փոփոխվող ժամանակներում վեց ամսից պետք է որ էլ չկոչվի մասնագետ, առնվազն նախկին մասնագետ։

ինձ ասում ա՝ քո վերցրած թեման ոչ մեկին չի հետաքրքում։ խոսքը իմ նոր սկսած նախագծի մասինա։ ասումա՝ մարդկանց հիմա հետաքրքրումա մեյքափ, նորաձևություն, սննդակարգ ու տենց բաներ։ ես էլ մտածում էի՝ դե անվճար բաներ եմ սովորեցնում, որ մենակ էդ ոլորտի մարդկանց պետք չի։ խոսում եմ նենց բաների մասին, որ եթե հեռախոս կամ համակարգիչ ունես, արդեն քեզ պետքա իմանալ դրանք։

իսկ մարդիկ սովոր չեն։ եթե ունեն համակարգիչ, օգտագործում են միայն բրաուզերը ֆեյսբուք մտնելու համար, իսկ եթե ունեն հեռախոս, թարմացնում են հազարից մեկ, եթե գոնե թարմացնում են ու հետո բողոքում են, որ տես բանկիս տվյալներն են տարել։

Անդրանիկը էսօր էս ոլորտը համեմատեց առողջապահության հետ։ որ նայ, եթե քաղցկեղի բուժման մասին մի բան լինի, բոլորը վազելով կնայեն չէ՞։ սա էլա իրանց կյանքի մի մասը։ սա էլ պետքա հետաքրքրի։

բայց ես տեսնում եմ՝ ոնց չի հետաքրքրում։ արձագանքներ ստացել եմ մենակ ոլորտի մարդկանցից, ում սա պետք չի, ով սա գիտի։ ու իրանք ասում են՝ շատ լավ բան ես մտածել, շատ լավ բան ես անում։ իսկ էն միջին վիճակագրական մարդուն ես չգիտեմ՝ ոնց համոզել, որ մենակ նայելը չի, այլ պետքա հետևել ասվածին։

սա ինքնանպատակ չէր, ես ուզում էի ավելի գիտակից ու անվտանգ հասարակություն տեսնել։ բայց դե ոնցա ասում՝ ցանկանալը ապրեցնումա, իսկ կարողանալը՝ սպանում։ հիմա ես կփորձեմ, ես կշարունակեմ էլի խոսել էն ամենի մասին, որ կարծում եմ՝ պետքա մարդկանց։ ես մեկա չեմ դառնալու բյութի բլոգեր ու չեմ պատմելու՝ ոնց եմ արթնանում ու հաց ուտում, չեմ նկարելու թե ինչ հագուստ եմ պատվիրել, թող հետևեն ու լսեն նրանք, ում իսկապես հետաքրքիրա։

ինչ խոսք, կոտրված եմ միքիչ։ բայց դե որ մի սկիզբնա հեշտ։

հոգ տար քո մասին

One thought on “(չ)սովորելու մասին

  1. gaspar

    @syuneci Ես համալսարանից մէ տարով դուրս եկա, որ գիտելիքներս ինքնուրույն լրացնեմ, նոր երկրորդ կուրս երթամ. առաջին կուրսում լավ չէի սորվել, չնայած անվճար կդառնայ եթե մնայ, եթե իհարկե ֆիզկուլտի լիկվիդս չխանգարեր (հավանաբար չէր խանգարելու)Համ էլ դասախոսներ կայն, որ իրանց լեկցիաները կարդմ էի ու ունեցածս գրքերի հետ համեմատմ էի, հասկնմ էի, որ էտ մարդիկ մեզի 《խաբմ》 են, կարելի է ավելի որակով սորվել, ընդամենը խելքը գլխին գրքեր գտնել է պետք, իսկ համալսարանը թող զուտ ուղղորդե, թե ինչն ինչից հետո է պետք սորվել ու գծի վրա պայե, որ ճամփից չշեղվինք (դե կամքի ուժ չունեցողների համար էս)Հմի ինքնուրույն, իմ ուզած որակով սորվմ եմ առաջին կուրսի նյութը (կազմածս ծրագրի մեջ ավելին է մտնմ), բայց առանց համալսարան էլ չի եղնի, սելն է հեշտ, բայց բարձրագույն մաթեմն ինքնուրույն շատ դժվար է, շատ մեծ, ճյուղավորված ու խճճող, ուղղորդող մարդիկ են պետք, դասախոսների մեջ էլ շատ լավ մարդիկ կան, թե որպես մարդ, թե որպես մասնագետ, բայց վատերն էլ կան, չիդեմ որ կատեգորիան է ավելի մեծ, բայց վախենամ երկրորդը ((

Մեկնաբանությունները փակված են։