մտքեր շաբաթներ անց

հեյ,

եթե բլոգի մուտքը մատնահետքով չլիներ, ես գուցե արդեն մոռացած լինեի գաղտնաբառս։ վաղուց չեմ գրել, վաղուց չեմ մտածել գրելու մասին։ բայց իմ կյանքում կան մարդիկ, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ հիշեցնում են բլոգիս մասին, կան մարդիկ, որ կարդում են, կան մարդիկ, որ սպասում են, իսկ իմ մոտ հիվանդագին ցանկություն կա արդարացնելու բոլորի սպասելիքները։ դե աշխատում եմ դրա վրա։ ու ոչ մենակ։

հասանք բուն թեմային։ ես մենակ չեմ։ ու դու էլ մենակ չես։

մեր կյանքում հազարավոր խնդիրներ կան ու էդ «հազարավոր»-ը հեչ չափազացրած չի։ ամեն մի «չէ», «չստացվեց», «չեմ ուզում» մի խնդիր ա դառնում։ ամեն անգամ փողոցում մի անտունի տեսնելուց մի խնդիրա ավելանում մեր կյանքում։ որովհետև բարի ենք, որովհետև չենք ուզում տեսնել էն անկատար աշխարհը, որին պատրաստ չէինք։ որովհետև ձգտում ենք կատարելության, ձգտում ենք տեսնել բոլորին երջանիկ։ ու տենց չի լինում։ չի էլ լինելու։ հույսը կտրելա պետք։

էս բոլոր թեմաները, երբ առանց իրար հերթ տալու լցվում են ուղեղ, զգում ես քեզ մի հատ քարանձավում, որի պատերին փորագրված են բոլոր խնդիրներդ ու գոռում են քեզ վրա։ ու դու մենակ ես։ ու դու էդքան ուժ ու հավես չունես էդ ամեն ինչի դեմ պայքարելու։

ուժեղները օգնություն են խնդրում։ թույլերը պարտվում են։ ես ստեղ ուժեղ գտնվեցի։ ու հիմա մենակ չեմ։ ու մենակ չեմ կռվում իմ վրա գոռացող խնդիրների դեմ։ միասին ենք լռեցնում բոլորին։ միասին ենք գտնում ճիշտ պատասխանը։

դու էլ մենակ չես։ իմացիր, որ էս ամեն ինչը ստեղծողը էդքան կրեատիվ չի գտնվել, ամեն մարդու համար մի խնդիր չի հորինել։ նույն խնդիրը ունեն շատ ավելի շատ մարդիկ, քան կարծում ես, շատերն են քո նման։ ու էդ միտքը, որ մենակ դու չես էդ կռվում, պետք է որ օգնի քեզ, պետք է որ ստիպի քեզ հավատալ, որ սա էլա անցնելու։ որ ավելի բարդ օրեր են գալու, ու դրանք էլ են անցնելու։ որովհետև դու մենակ չես, ձեռքդ բռնող ու քեզ ուղեկցող կլինի։

սա պայքարա, ու մի հոգու պայքար չի, ութ միլիարդից միքիչ ավել մարդկանց պայքարա։ վերջը, իհարկե, միքիչ կարողա սրտովդ չի, բայց դու էդտեղ էլ մենակ չես լինելու։

ըհըն, գրեցի, էս էին մտքերս էս մի ամսվա ընթացքում, որ էդքան չէի ուզում գրել ստեղ։ բայց ես շատ եմ հպարտ-հպարտ խոսում, թե ես բլոգեր եմ։ ուրեմն պիտի գրեի։

հոգ տար քո մասին