հեյ,
քանի՞ հատ գիրք ու ի՞նչ գրքերա պետք կարդալ, քանի՞ հատ կինո ու ի՞նչ կինոներա պետք նայել, ու՞մ հետա պետք խոսել, ո՞ր իմաստուններինա պետք լսել, որ վերջը հասկանաս՝ էս կյանքի իմաստը որնա։
կապիտալիզմն ու ժամանակակից աշխարհը ասումա զարթնի, սպորտ արա, նախաճաշի, գնա ութ ժամ աշխատի, մեջտեղում լանչ արա մի հատ, առողջ աղցաններ կեր, երեկոյան գնա տուն, ընթրի, ինչ-որ տան գործեր արա, կինո նայի քնի։ ասումա՝ շաբաթ կիրակին քո ազատ օրերն են, կարաս կինո գնաս, կարաս ընկերներիդ տեսնես, կարաս քաղաքից դուրս գնաս, պիկնիկ անես։ տարվա մեջ ազատ օրեր կան, եթե էդ տոները տոնում ես, օկ, եթե չէ, ուղղակի երկար քնի էդ օրերին։ քեզ մի քանի օր ենք տալիս քո կյանքից, կարաս արձակուրդ վերցնես, գնաս ուրիշ երկրներ, մշակույթներ տեսնես, նոր բաներ ուտես, նկարվես, բայց էսքան օրից հետ պիտի գաս, գործի ես։
ասումա՝ էսքան աշխատավարձ ենք տալիս։ բայց չպիտի բողոքես՝ մտածելով, որ դու ավելի շատ օգուտ ես մեզ տալիս։ էդա ձևը։ եթե մենք քեզ էնքան վճարենք, ինչքան, որ դու աշխատում ես, բա մեր օգուտը որնա՞։ մի բողոքի աշխատավարձից։ տարին մեկ կվերանայենք, ու եթե շատ ես տանջվել, խնդրեմ մի երկու տոկոս ավել ենք վարձատրում, ուրախացի։ քո էդ երկու տոկոսը մեր համար շատ բանա, միքիչ էլ մեր տեսանկյունից նայի։
ասումա՝ եթե քո բիզնես ես ուզում ունենալ, մոռացի էդ ութ ժամ աշխատելու ու շաբաթ-կիրակիների մասին։ դու եթե չաշխատես օրը 16 ժամ ու շաբաթը յոթ օր, դու չես ունենա հաջողության շանս, դու կկորես, քանի որ մրցակիցներդ աշխատում են։
ասումա՝ ուրախ եղի քո քառակուսի սենյակում, քո չորս պատի մեջ։ ասումա՝ եթե ուզում ես քո տունն ունենալ, դու պետքա մի քանի անգամ ավել աշխատես, ութ ժամը քեզ դժվար հերիքի, ավելի շատ պետք է վճարես ու ինչ-որ պահի մոռանաս էդ ուրիշ երկրներ տեսնելու մասին։
էս ամենը հասկացանք ու ընդունեցինք։ բա ուրա՞ կյանքի իմաստը։ սա ամեն օր շնչել-արտաշնչելու իմաստնա երևի, բա կյանքի իմաստը որնա՞։ ու՞ր ա գնում, ու՞ր ենք գնում, էս ինչ անկապա, ինչիա՞ էսքան անկապ։ եթե վերջը հողնա, եթե իսկապես վերջը երկինքնա, ինչ էլ ուզումա լինի էդ վերջը, իմաստը որնա՞։