երգերի մասին

հեյ,

Սողիկյանի ժամն էր, չեմ էլ հիշում՝ ինչ էինք սովորում, երբ հանդիպեցինք “birdy” բառին։ հա, երևի, որ ինչ-որ բառերի “y” ավելացնելիս ինքը փոքրանումա, ոնց որ հայերենի -իկ-ն ու -ուկ-ը։

էդ ժամանակ ինձ լրիվ տարել էր bidy-ի էս ալբոմը։ ու դե ես “birdy” բառը ոչ թե ծիտիկ-ի հետ ասոցացրեցի, այլ՝ երգչուհու։ ու էդ պահին Սողիկյանը՝ (բառացի մեջբերում եմ) «էդպիսի անունով երգչուհի կա, լսել ե՞ք, տենց բաներ մեկ-մեկ լսեք ձեր վլեներից բացի»։ էդ ժամանակ չգիտեի՝ վլեն ինչա։

ամեն անգամ, երբ birdy եմ լսում, հայտնվում եմ Բրյուսովի երկրորդ հարկի էն վերջին լսարանում ու նայում եմ գրատախտակին։ էս ամբողջ պատմությունը հետա գալիս։ ու ես հիշում եմ, ոնց էդ պահից սկսած ավելի շատ սիրեցի Սողիկյանին ու իրա դասերը։

մի քանի օր առաջ հիվանդանոցում էի, լարված էի, որովհետև նոր բժշկի մոտ էի, իմ մշտական բժիշկը չէր աշխատում էդ օրը։ պապան զանգեց, իսկ ռինգթոնս Հարի Փոթերի սաունդթրեքնա։ մինչև ես խառնված անջատեցի, բժիշկը նայեց՝ Հարի Փոթե՞ր։ էդ պահից ես վստահեցի բժշկին։

Արմինի հետ առաջին անգամ ծանոթացած օրը երթուղայինի մեջ մեղմ ասած խնդում էինք հայ փոփ անճաշակ երգչուհիների նոր երգերի վրա ու խոսում, որ Փինք Ֆլոյդ ենք լսում։ էդ օրվանից հասկացանք, որ ընկերներ ենք։

Երգերը, ֆիլմերը, գրքերը, ընդհանուր ճաշակն են միավորում մարդկանց։ մի նեղացեք, երբ ես թարս եմ նայում, երբ անճաշակ կլկլոցներին լավ եք ասում։ ես էլ դժվար վստահեմ ձեզ։ երբ նայում եք հիմար սերիալներ, ես դժվար ընդհանուր բան գտնեմ ձեր հետ խոսելու։ էդ եմ։ վսյո։ սնոբ եմ երևի, ինչ ուզում եք ասեք, բայց բաներ կան, որ իմ համար շատ ավելի կարևոր են։ հումորը, լսած երգերը, կարդացած գրքերը, նայած ֆիլմերը։ էդ են չէ՞ ստեղծում մարդուն, էդ ա ձևավորում մարդու տեսակը, բարության մակարդակը, սիրո արտահայտման ձևը, հոգատարությունը։

տենց բաներ։

հոգ տար քո մասին