յոգայից հետո

հեյ,

ես սովորաբար յոգայից հետո բլոգում եմ անգլերեն բլոգումս, բայց էսօրվա ասելիքս հայերեն էր։

երբ մի դիրքից տեղափոխվում ենք մյուսը, մարզիչս ասումա՝ ժամանակ տուր քեզ, այսինքն մի շտապիր, հանգիստ, հասկանալով արա։ իսկ ինչ ենք անում մենք մեր կյանքի մի փուլից մյուսը տեղափոխվելու համար՝ վազում ենք, խառնվում ենք իրար, մի ձեռքը դեռ մատրաստից չպոկած արդեն մյուսն ենք ձգել, ու ցավումա կամ չի ստացվում կամ ստացվումա, բայց ոչ ներդաշնակ։

երբ շունչ-արտաշունչ ենք անում, Ադրիանն ասումա «սիրում եմ քեզ» շունչ արա, ամեն շունչ ու արտաշունչով ասա, որ սիրում ես քեզ։ իսկ ինչ ենք մենք անում մատրաստից դուրս՝ կամ մոռանում ենք շնչել, կամ ամաչում ենք մեր սեփական եսը սիրել։ դե կասեն՝ եսասեր, ինքնահավանի մեկնա։

երբ մի դիրք միքիչ ավելի բարդա, նա առաջարկումա դրա ավելի հեշտ տեսակը ու խնդրում՝ ինքդ քեզ համար ընտրել՝ որնա ավելի հարմար։ իսկ ինչ են պահանջում մեզանից՝ դու ուժեղ պիտի լինես, դու կարաս, դու ուժեղ ես, առանց մտածելու՝ ինչ կարողություններ ունի էդ մարդը, ինչա կատարվում նրա ներսում «ուժեղ» բառը լսելուց հետո։ միգուցե նա երազումա ուժեղ լինել այլ նպատակով։ միգուցե էդ պահին իր համար «ուժեղ»-ը լրիվ այլ իմաստ ունի։ միգուցե էսօր իրան պետքա թողնել միքիչ թույլ լինել։ ու ընդամենը պետքա լինել նրա կողքին էդ իրեն թույլ տված թույլ լինելու պահին։

նա ասումա՝ միքիչ հանդուրժող եղի քո նկատմամբ։ ես դա երբեք չէի լսել։ մենք երբեք հանդուրժող չենք մեր թույլ պահերին, մեր «չէ» ասել ուզող պահերին, մեր կծկվել ուզող ու գլուխը շոյել ուզող պահերին։ մենք ստիպում ենք մեզ ու բոլորին ու բոլոով ապրում ենք ստիպված։

նա ասումա՝ ուրախ եմ, որ դու ասում ես՝ ինչ ես ուզում։ դա էլ երբեք չէի լսել։ ուզելը ու մանավանդ էդ մասին բարձրաձայնելը «չի կարելի» ա եղել միշտ։ նույնիսկ քրիստոնեություննա ասում, որ դա մեղքա։ չի կարելի ասել՝ ուզում եմ, էլ չասեմ՝ ինչքան չի կարելիա ասել «չեմ ուզում»՝ չեմ ուզում սոխով ճաշ ուտել, չեմ ուզում էդ հագուստը հագնել, չեմ ուզում էդ դասը սովորել, չեմ ուզում մենակ մնալ, չեմ ուզում էստեղ մնալ, չեմ ուզում տեսնել քեզ։

նա ասումա՝ դա քո շնորհիվա, երբ իր հաջողության մասին եմ պատմում։ իսկ ինչքան վաղուց մեզ չեն հիշեցրել՝ ինչ լավ բաներ են եղել մեր շնորհիվ։ ինչքան վաղուց չենք լսել էդ «ապրես»-ը, անկեղծ ու իրական։

սա՝ կյանքը, «ստիպված»-ի ու «պետք է»-ի ուղիղ ճանապարհ չի, սա բլուրներ ու սարերա, որտեղ մի օր «չէ» կա, մի օր «ուզում եմ» կա, մի օր «դե ոչինչ» կա։ մի ստիպեք ու մի ապրեք ստիպված։ ոնց էլ չլինի, եթե ձեր պատկերացրած «պիտի»-ն դրականա, նա մի օր գալուա էդ «պիտի»-ին ուզելով։

հոգ տար քո մասին