հեյ,
խցանում՝ մտքերում, քաղաքում, փողոցներում, երկրում։ մարդ չգիտի՝ որ կողմ քշի։ ու դե հետն էլ շոգա, վառվումա մարմինդ, վառվումա ուղեղդ։ ու տենց գլորեցինք մի ամբողջ ամառ։ ու եկավ սեպտեմբերը՝ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի ամիսը՝ ԿԳՄՍՆ էլի։
մեքենայից նայում եմ առավոտը մի կերպ արթնացած, աչքերը տրորող, առաջին անգամ սև ու սպիտակ հագած, առաջին անգամ դպրոց գնացած երեխեքին ու մտածում եմ՝ տեսնես ինչ են սովորելու։ տեսնես՝ մի բան գոնե դեպի դրականը կգնա՞ էս երեխեքի համար։ թե էլի նույն կրթությունն են ստանալու, նույն քառակուսի սենյակներում, տողանի վանդակավոր տետրերի վրա գրելու են տառեր, բառեր, սովորեն կետադրություն, բազմապատկման աղյուսակն անգիր անեն, իմանան՝ որ թվին ինչ ճակատամարտա եղել, ու թե որ գրողը որ գրողի տարած դպրոցումա սովորել։
ժամանակները փոխվում են, արհեստական բանականության մասին ենք խոսում, բայց մարդու բանականության ու որակների ստանդարտները մնում են նույնը։
ասում ենք՝ պետքա զարկ տանք գիտությանը, բայց նենց ենք խփում, եղածն էլա փչանում, թափում։ ասում ենք՝ պետքա համալսարանական նոր քաղաք կառուցենք՝ թքած ունենալով արդեն եղած համալսարանների վրա։ հա, էլի լավ միտքա, բայց դե աշխարհագրական դիրքնա՞ որոշելու կրթության որակը։ կա՞ ուսանող, որ սովորումա ոչ թե դիպլոմի, այլ գիտելիքի համար։ կա՞ աշակերտ, որ ստանումա իրա հարցերի պատասխանները, սովորումա հարց տալ, խոսել։ ու ընդհանրապես կա՞ կրթական հաստատություն, որը ձևավորումա պատասխանատու, կրթված, խելացի քաղաքացիների։ թե՞ էն մարդը, որ նպատակ չունի համալսարան ընդունվելու պետք է կիսատ մնա բոլոր իմաստներով։
երբ ենք դուրս գալու կրթության մայրուղի ու պրծնենք էս խցանումից։
ասումա՝ դու կրթի շրջապատիդ, երբ խոսում ես հոգեկան առողջության մասին։ օկ, մենք ենք պատասխանատու մեր շրջապատի համար, եթե չես կարող փոխել շրջապատդ, պետք է փոխես շրջապատդ։ բայց դե ինչիա՞ հույսը իմ վրա, ինչի՞ չեն կրթական հաստատությունները կրթելու իրենց գործը հարյուր տոկոսով իրականացնում։
հուսամ էսօր էն երեխեն, որ մի կերպ յոթին արթնացել, մազերը երկու պոչիկ կապել ու իրենից երկու անգամ ծանր պայուսակով դպրոցա գնում, էդ դպրոցից կստանա էն, ինչ նույնիսկ չի էլ փնտրում։ որովհետև եթե առաջարկ չլինի, պահանջարկը գնալով կնվազի։ ճիշտա, տենց հարմարա բոլորին, բայց էդ մեր ուզած ապագայի հիմքը չի։ հուսամ էդ երկու պոչիկ կապած երեխեն դպրոցում կսովորի կյանք, ապրել, ինքնարտահայտվել, ազատության գինն ու պատասխանատվության կարևորությունը։
շարունակելի….
հոգ տար քո մասին