ժամանակի արժեքը

հեյ,

չեմ հիշում այբբենարանի մեջ էր, թե ուրիշ մանկական գրքի՝ մի հատ նկարելուկ կար, որը լուծելիս ստանում էիր՝ «ժամանակը ոսկի է» ասացվածքը։

այսինքն տենց մի վեց տարեկանից, եթե ոչ շուտ, իմ մեջ նստելա, հիմնավորվելա էն միտքը, որ ժամանակը անիմաստ վատնելը ավելի վատա, քան երևի գումար վատնելը։ ու էդ մենակ իմ ժամանակի մասին չի խոսքը։ ես հարգել ու հարգում եմ ուրիշների ժամանակը ևս։ ու էդ ոնցա արտահայտվում՝ չեմ ուշանում, կամ օկ, փորձում եմ չուշանալ, եթե հաստատ գիտեմ, որ ուշանալու եմ, տեղեկացնում եմ։

ինչքան էլ զարմանալի չի, դիմացինից էլ ակնկալում եմ հարգել իմ ժամանակը։ ու սա մենակ ուշանալուն չի վերաբերվում։

օրվա մեջ ստանում ենք հարյուրավոր նամակներ։ ես հակված էի բոլոր նամակներին անմիջապես պատասխանելուն, անկախ նրանից՝ ինձ հարմարա, թե չէ։ նույնիսկ, եթե էդ նամակում խնդրում էին ինձ ինչ-որ բան անել, ես համոզված էի, որ պետք ա անել էդ մարդու ասածը հենց էդ պահին՝ կլինի ինչ-որ նյութ ուղարկել, ինչ-որ բան գրել և այլն։

ու դե պատկերացրեք՝ էդ ոնց էր շեղում ինձ իմ գրաֆիկից։

հիմա միքիչ ավելի չար եմ։ (դեռ պետքա հասկանալ, ինչի եմ սեփական ժամանակը գնահատելը բացատրում չար լինելով) ես պատասխանում եմ նամակներին, երբ ինձ իսկապես հարմարա, երբ ես ունեմ էդ ժամանակը, որ կարող եմ տրամադրել։ բարդա, շատ բարդա, երբեք չեմ սիրել տեսնել ծանուցման նշանը հեռախոսի որևէ հավելվածի վրա ու արհամարհել դա, բայց պետքա իմանալ, որ միշտ չի, որ մեր մեջ նստած համոզմունքները մեր կողմից են աշխատում։

ու սրան զուգահեռ ես չեմ էլ ակնկալում միանգամից պատասխան ստանալ իմ նամակներին։

մենք մեղավոր չենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս վայրկյանական նամակ գրել ու հասցնել մեր ասելիքը ինչ-որ մեկին։ ժամանակին մարդիկ իրար հետ կապ էին հաստատում աղավնիների միջոցով, զանգի պատվեր էին տալիս, օրերով սպասում էին։ բայց ապրում էին, չէ՞։

հեռախոսի կամ լափթոփի ամեն ծընգոցին եթե արձագանքենք անմիջապես, մեր կյանքը իր բնականոն հունից մի այլ տիպի կշեղվի։ իսկ մենք էդ չենք ուզում։

ժամանակակից աշխարհում խորհուրդա տրվում գրված նամակին սպասել առնվազն յոթ օր, ապա նոր ուղարկել հիշեցում նամակ (follow up email)։ ուրեմն մենք ազատ ենք յոթ օրվա մեջ ժամանակ գտնել ու պատասխանել մեզ ուղղված նամակներին՝ ըստ առաջնահերթության։

մի խոսքով, շատ խառը ստացվեց։ ուղղակի ուզում էի ասել՝ եկեք հարգենք միմյանց ու մեր ժամանակը։

հոգ տար քո մասին