հեյ,
շուրջներս ինչ ասես կատարվում ա, էմոցիաները դե էլ չասեմ ինչ շատ են, մենք էլ բարեբախտաբար ռոբոտներ չենք, chatGPT-ն չենք, որ անընդհատ հասկացող, բարձր տրամադրությամբ ու տրամաբանությամբ լինենք, է մեկ-մեկ էլ, կամ մեկ-մեկ շատ հաճախ տխուր ենք, չունենք էդ տրամադրությունը, որ ակնկալվումա, հաճելիա։
ու շատ հաճախ էդ տխուր, տհաճ պահերին լսում ենք՝ ՝«ժպտա»։
ինչ ա ասում էդ «ժպտա»-ն։ ես լսում եմ՝ ես իրականում շատ եմ քեզ սիրում, շատ եմ ուզում, որ դու ուրախ լինես, մանավանդ իմ մոտ, ուզում եմ, որ ցույց չտաս, որ մի բան էն չի, որովհետև ես մտածում եմ, որ ես մի բան էն չեմ արել, որը տխրեցրելա քեզ։ հիմա, որ դու չես ժպտում ու ցույց ես տալիս էդ տխրությունդ, ոնց որ նեղացնում ես ինձ։
հա, միքիչ եսասիրական եմ լսում էդ «ժպտա»-ն, ոնց որ թույլ չի տրվում լինել էն, ինչ էդ պահին կաս։ բայց նաև կա էդ սկզբի «ես քեզ իրականում շատ եմ սիրում»-ը։ էդ էդքան էլ եսասիրական չի։ ուրեմն ինչ կարելիա անել։ նու համենայն դեպս ես եմ իմ համար պատկերացնում էդ լուծումը։
էդ «ժպտա» ասելու փոխարեն կարելիա ասել՝ «ինչ անեմ, որ ժպտաս», «ինչնա խանգարում, որ ժպտաս», «քեզ ինչքան ժամանակ ու ինչա պետք, որ իսկապես ուզենաս ժպտալ»։
բայց դե, ոնց որ վերևում ասեցի, մենք ռոբոտներ չենք, ամեն անգամ ճիշտ արտահայտություն անելը բարդա։ միակ մարդկային լուծումը կլինի դիմացինի էմոցիաները հարգելը։ ուղղակի թողնելը, որ լինի էն, ինչ կա։ որովհետև մարդը ամեն մեկի մոտ ցույց չի տալիս էն, ինչ կա։ ուրեմն ձեզ վստահումա, ուրեմն դուք իր համար ապահով տարածք եք։ ու դուք էդ ապահով տարածքը կրճատում, փոքրացնում եք էդ «ժպտա»-ով։
հոգ տար քո մասին