հեյ
երեք տարվա ընդմիջումից հետո երեկ վերջապես հանդիպեցի կուրսընկերուհիներիս ու մի քանի կարևոր եզրակացություն եկա՝
մենք մեր շրջապատի արդյունք ենք։
չորսս էլ հստակ համոզվեցինք, որ տարիները մեզ իրարից ոչ մի թիզ չեն հեռացրել։ ոնց երրորդ-չորրորդ կուրսում էինք դասերից հետո/առաջ/ընթացքում հավաքվում մի տեղ դաս անելու, խոսելու, ուտելու, բողոքելու, էնպես էլ երեկ էինք՝ առանց ձևերի ու ձևականությունների։ իրենք էն քիչ մարդկանցից են, ում մոտ կարծիքս բաց արտահայտում եմ, սպասում եմ քննադատությունների, իրանք էլ սպասեցնել չեն տալիս։ իրենք լսում են ինձ, իրենք սիրով թույլ են տալիս, որ ես ընտրեմ՝ որտեղ ենք հանդիպում, ինչ ենք անում, ես էլ դե առանց երկար-բարակ մտածելու՝ սաբ ենք գնում ։Դ
մենք նախանձում ենք ուրիշ երկրներին, բայց մեկա՝ մերն ենք սիրում։
Աշխենը Ռուսաստանում էր, նոր ա վերադարձել։ կիսվում էինք տպավորություններով, թե ոնց ենք ետ հարմարվում հայաստանյանին։ ինքը պատմումա, որ մի անգամ երթուղային նստելուց անմիջապես գումարը տվելա վարորդին, որովհետև Ռուսաստանում էդպես էր․ կամ գումարն ես տալիս, կամ քարտն ես անցկացնում։ Գերմանիայում ու Մալթայում էլ էր էդպես, ու ինձ թվումա՝ բոլոր նորմալ երկրներում կա էդ քարտային համակարգը։ ես իսկապես երազում եմ, որ մի օր մեզ մոտ էլ էդպես կլինի։ մի քանի օր առաջ արդեն կանգառ էի հասել ու նոր նկատեցի, որ ընդհանրապես մանրադրամ չունեմ։ կանխիկ միայն քսանհազարանոց ունեի ու ավելի քան վստահ էի, որ եթե էդ քսանհազարանոցը (ցույց) տամ վարորդին, ինձ պատուհանից դուրս կնետի։ մի քանի խանութ մտա, ու դե էլ չասեմ՝ չմանրեցին։ ես էլ մոտեցա կրպակին ու կրպակի տատիկին խնդրեցի, ոչ մինչև երեկո վերդարձնելու պայմանով ինձ 100 դրամանոց տա։ տատիկը բարի էր։ ես իջա քաղաք, գործերից չուշացա։ իհարկե, պատմությունս հեփի էնդ ունի, բայց ես ավելի շատ կուզենայի, որ չլիներ էդ պատմությունը, ես ունենայի քարտ, որի համար ամսվա սկզբում կվճարեի որոշակի գումար ու ամբողջ ամիս հնարավորություն կունենայի դրանով երթևեկել։
համալսարանը գիտելիքից բացի ամեն ինչ տալիսա։
Բրյուսովում անգլերեն սովորել ենք, սովորել ենք թարգմանություն, բայց չորսիցս ոչ մեկը թարգմանություն չի անում հիմա։ բրյուսովում սովորել ենք լինել ընկեր, օգնել իրար, իրար ենք սովորել։ հիշեցինք մարդկանց առաջին կուրսում ու համեմատեցինք իրենց էսօրվա հետ։ համալսարանը կոփումա մարդուն, ավելի լսելիա դարձնում բառի բուն իմաստով։ (:
առաջ ենք գնում։
երբ Լիանն ու Աշխենը քննարկում էին CRM համակարգերը, դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը, աշխատավայրում ավելի արդյունավետ գործելու հնարավորությունը, ես (ոնց որ միշտ) վերացա մի պահ էդ թեմաներից ու մտածում էի՝ գրողը տանի, մի որոշ ժամանակ առաջ մեր միակ թեման էս մոդուլի հարցաշարն ու էն դասախոսի լեկցիաներն էին։ ուրեմն մի տեղ հասել ենք։ ուրեմն իզուր չէր։
ոչ միայն մասնագիտական։
կուրսեցիների մեծ մասը ամուսնացել են ու արդեն մամաներ են (հա, Բրյուսովում կուրսեցի=աղջիկ)։ իմ համար էլի ադապտացվելու թեմայա, քանի որ ես դեռ չեմ կարողանում զգալ տարիները, տարիքը։ ու որ իմ կուրսեցիները/ընկերուհիները մամաներ են, ինձ հարկավորա մի պահ ստոպ տալ ու դանդաղ ընկալել ինֆորմացիան։
մի խոսքով։ ես իսկապես շնորհակալ եմ բոլոր էներգիաներից, որ էս երեխեքն են իմ շրջապատը ու ընդհանրապես՝ իմ շրջապատնա իմ շրջապատը։ ես իրանց նայելով ոչ միայն հուսով եմ, այլ նաև վստահ եմ, որ ավելի լավ ապագա ենք ունենալու, քան կարծում եք։ եթե միայն բոլորը իրանց աշխատանքը սիրեին նենց, ոնց Լիաննա սիրում իր աշխատանքը․․․
գրկ։ պաչ։
Իսկ տարիները մեր շատախոս, գերակտիվ եւ տաղանդաշատ ընկերուհուն չեն փոխել։ Այսինքն փոխել են՝ լավագույն հատկանիշներն կրկնապատկվել են❤️