հեյ,
Անդրանիկը ինձ ցույց տվեց Բրայանի էս ելույթը, որտեղ նա պատմումա բերանացի փոխանցվող հիշողության մասին։ մի բան, որ մենք ոչ ֆիլմերից ենք սովորել, ոչ հեքիաթներից, ոչ գրքերից և ոչ էլ առավել ևս համացանցից։ մենք սովորել ենք բակում։ սովորել ենք մեզանից մի քանի տարի մեծ երեխաներից, հետո փոխանցել մեզնից փոքրերին։ ու ես հիշեցի իմ մանկության, մեր բակի գլուխգործոցները։ գրեթե ոչ մեկը չկային գուգլում։ ու ես մտածեցի՝ մեր մանկությունը գուգլվող չի։ ու երևի վերջին սերունդն ենք, որ էդքան բախտավորա։
Մի քանի հատը գրեմ էստեղ։ ունենանք։
Ագուլ-դուգուլ
սարի սմբուլ,
ոսկե կոճակ
մի պուղ օճակ
տատին կասի
դանակ բերի
սև հավի վիզը կտրի։
Էս մեկը ասում էինք մատներով խաղի ժամանակ։ պարզապես էն մատը, որին ընկնում էր վերջին բառը, ծալում էինք ու տեսնում՝ ում մատն է հաղթում։
Ալա-Բալա-Նիցա, դուս կաբանիցա,
հեյ գիդի վանչո, փալանչո,
փալանչոն էլ մի բան չի,
գնա մարոյին կանչի,
մարոն գնաց թատրոն,
ջեբը լիքը պատրոն,
պատրոնը տրաքեց,
մարոյի սիրտը պայթեց։
Դե էս մեկն ավելի տարածված ա երևի։ հատկապես սկիզբը, որ շատ վատ ռուսական քոփիա։
Մյուսը միքիչ դաժանա։ բայց դե էդ օրերին ինչը դաժան չէր։
Ավոտբուսը գնումա, մեջի կուկուն լացումա,
կուկու կուկու մի լացի, հեսա մամադ կգա, տասը սիլլա կտա
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
թագավորի թազա հարս,
ախչի մազերդ մի հյուսի,
էն շան տղեն քեզ կուզի,
աղջիկը մազերը հյուսումա,
էն շան տղեն ուզումա։
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։