հեյ,
էսօր պարզեցի, որ մարդիկ կարդում են բլոգս։ ես ի սկզբանե չէի գրում նրա համար, որ ինձ կարդան, բայց մի քանի մեկնաբանություններ՝ հետաքրքիր էր, շնորհակալություն մտքերիդ համար, բլոգդ օգնեց ինձ, քանի որ նույն իրավիճակում էի, ստիպեցին, որ բացեմ կարգիչս, ու գրեմ՝ blog.syuneci.am/wp-…. մնացածը ինքն իրեն՝ իմա autogenerated (ավտոգեներացվեց)։ ինչքան էլ ես մոռացած լինեմ բլոգիս մասին, բրաուզերս հո հիշումա։
ուղղակի մի քանի մտքեր կթողնեմ էսօր ստեղ։
ես խորացա, որ հասարակություն բառը հայերենի ամենալավ բառերիցա։ քանի որ շատ իմաստը երևացողա՝ հասարակ+ություն։ հասարակ-ը միշտ եղելա շատ դրական բառ իմ համար, քանի որ իր մեջ ունի պարզ, չճոխացրած, բնական, չարհեստականացված իմաստը։ չգիտեմ՝ Աճառյանը ինչ ա ասում էս բառի իմաստի մասին, իմ ընկալումներում ինքը ժամանակին էդպիսին էր։
հիմա, հատկապես «հասարակություն» եզրույթում, շատ բացասական իմաստա տալիս՝ պրիմիտիվ, իբր չզարգացած, իբր քառակուսի, դուրս չնայող, այլ կարծիքներ չլսող ու չընդունող։
Սևակը գրումա, որ Թումանյանը ու Կոմիտասը ծնվեցին 1869 թվականին։ դե ծնվել են, որ գրումա։ հայ ազգի անվանի մարդիկ են։ մեկը՝ ամենայն հայոց բանաստեղծ, մյուսը՝ հայ երգի ու նոտայագրության պահպանման անձնվեր գործ արած մեկը։ ու դե երկուսն էլ տեսան հայի լավ ու վատ օրերը։
Թումանյանի ամենահայտնի պոեմները՝ Անուշ, Սարո, Լոռեցի Սաքո… խոսում են էն մասին, թե ինչի կարող է հանգեցնել հասարակության կարծիքին հետևելն ու հասարակության համար ապրելը։ մարդը կարող է խենթանալ, մարդը կարող է ինքնասպանություն գործել, որովհետև մերժված է հասարակության կողմից։ որովհետև բամբասում են։ որովհետև ամոթ է։ որովհետև՝ ինչ կմտածեն։
Անուշը գրվելա 1890 թվականին։ մմմմ….2025-1890=135 տարի…. մարդը, որ 135 տարի առաջ տեսավ հայ ազգի ամենավատ կողմը՝ հասարակության համար ապրելը, հասարակությանը հաշվետու լինելը, հասարակության ստրուկը լինելը, կոչվելա ամենայն հայոց բանաստեղծ։ հիմա ինձ ասա՝ արժի՞ լսել Թումանյանին։ արժի՞ 135 տարի հետո դեռ մտածել՝ ապրեմ կյանքս էնպես, որ կողքից քայլողը իմ մասին վատը չմտածի։
ես միշտ ասում եմ՝ ոչ մի տեղս չի ցավում, որ իմ մասին վատ խոսեն։ թող խոսեն։ թող քննադատեն։ հասարակությունը դրա համարա երևի ստեղծված։ պիտի խոսեն, պիտի քննարկեն, պիտի ամեն ինչ անեն՝ քեզ իրենց նման դարձնելու, քեզ փոխելու, սուր կողմերդ խարտելու ու կլորացնելու համար, որ հարմար լինես՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՄԱՐ։
տխուրա։
չգիտեմ, ես որոշել եմ սեփական արժեքներիս ավելի հավատարիմ լինել, քան հասարակության կարծիքին։ հասարակությունը էս վերջերս «շուստրի» մարդկանց ա լավը համարում, աջ ու ձախ սուտ խոսողներին ու դրա արդյունքում ինչ-որ բանի հասնողներին ա գովաբանում։ չէ, մերսի։