Կարգերով պահոցներ՝ աշխարհ

գարեջուրն ու պատերազմը

ի սկզբանե նախատասված էր այս տարի չեմպիոնների լիգայի եզրափակիչը անցկացնել սանկտ պետերբուրգում։ ռուս-ուկրաինական պատերազմը, ռուսաստանին «ամեն ինչից զրկելը» մի տեսակ խանգարեցին էս իրադարձությանը, եզրափակիչը տեղի ունեցավ ֆրանսիայի սբ դենիս քաղաքում։ իսկ հայնեքենում հայ տաքսիստներ չկային, որպեսզի կանխագուշակեին էս ամեն ինչը։

մարտի 9-ին հայնեքենը հայտարարեց, որ իրենց ապրանքանիշը այլևս չի վաճառվելու ռուսաստանում։ իսկ ի՞նչ եղան արդեն արտադրված գարեջրերը. ուղարկվեցին հայաստան ու հավանաբար նաև այլ հետսովետական երկրներ։

Այսօր մենք խմում ենք իրենց նպատակին ռուսաստան չհասած գարեջրեր։

եթե մի օր ունենաք վատ օր, հիշեք էն աշխատակցին, որ արելա էս գարեջրի դիզայնը

ինչևէ։ սա չափազանց փոքր երևույթա, եթե հաշվի առնենք պատերազմի թողած մյուս այլ ճակատագրական հետևանքները։ մենակ հույս ունեմ, որ մարդիկ մի օր կսկսեն ուղեղով ու միքիչ էլ սրտով մտածել ու էս ամեն ինչը կվերջանա։

զրույց

հեյ, 

անտանելի ժամանակներում ենք ապրում։ մեր դպրոցի պատին ցեղասպանությանը նվիրված միջոցառումների օրերին մի  պլակատ պաստառ կար՝ «Էս ինչ քյաֆուր դարի հասանք» վերնագրով։ ուղղիր, եթե սխալվում եմ, բայց կարծես՝ Սիամանթոյի խոսքերն են։ ինձ թվումա՝ էդ դարը չի վերջանում։ 

երեկ մի ամբողջ սերիալ նայեցի՝ (դե անգործ լինելու լավագույն կողմերից մեկնա) Night Manager, որտեղ խոսվում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից անօրինական զենքի առք ու վաճառքի մասին, Իրաքի պատերազմի մասին, զենքերի փորձարկումներն ու ցուցադրությունները Սիրիայում կազմակերպելու մասին։ ու ամենացավալին էն էր, որ էդքան էլ իրականությունից կտրված չի ֆիլմը։ 

իհարկե հասկանում եմ, որ մարդ տեսակը ամեն ինչի վրայով կանցնի ավելի շատ ունենալու համար, հասկանում եմ, որ սեփական եսն ու իշխանությունը գրեթե միշտ գերադասվում են, բայց մի բան կա, որ ուղեղս չի կարողանում մարսել։ ինչու՞։ եթե ես, որպես միջին վիճակագրական քաղաքացի, հասկանում եմ էդ զենքերի վտանգավոր լինելու աստիճանը, հասկանում եմ, որ ամեն փամփուշտը մի ճակատագիր է, մի կյանք, ստեղծողները չե՞ն հասկանում։ գնողները չե՞ն հասկանում։ վաճառողները չե՞ն հասկանում։ ուրեմն ինչքան թքած պետք է ունենալ մարդկության վրա, որպեսզի կարողանալ նման գործարքներ անել։ 

եթե անողները մահկանացուներ չլինեին, ես էլի կհասկանայի։ դե հավերժ ապրել կարողացող մարդը կարող է արդարացնել իր՝ ամեն ինչի վրայով անցնելն ու կարողություն կուտակելը։ բայց երբ, ամեն վայրկյանի հետ կարճանում է մեր կյանքը, մի տեսակ չես ուզում գոնե սպանել։ 

շատ հիասթափված եմ մարդ արարածից, չգիտեմ-ինչ-արժեքներով-առաջին-աշխարհի երկրներից ու մեզնից՝ հայերից։ մեզնից հիասթափված եմ, քանի որ թույլն ենք էս ամեն ինչի մեջ։ էն թույլը, որ ոչ ինքն է իրեն օգնում, ոչ էլ այլոք ինչ-որ շահ ունեն օգնելու։ շատերդ երևի արդեն տեղյակ էիք էս ամեն խաղերից։ ես իմ պղպջակի մեջ էի ապրում ու չգիտեի էլ, որ իմ էդքան պատկերացրած խաղաղ ու սիրուն աշխարհը էսքան զզվելի իրականություն ունի։ 

ես «փոքրիկ Իշխան»-ով եմ ծանոթացել աշխարհին ու էդպես էլ ընկալել եմ իմ շուրջը կատարվող ամեն ինչը։ պարզվեց՝ գլխարկ էր, ոչ թե՝ փիղ կուլ տված օձաձուկ։ ես երևի իմ երազներով եմ ապրել, իսկ էս վերջերս երազներս մենակ պատերազմներ են ու քաոս։ ամեն օր մի քանի անգամ վեր եմ թռնում երազումս պայթող հրանոթներից, գոռացող մանուկների ու սպանվող թռչունների ձայներից։ 

մի քանի օր առաջ ավելի սիրուն երազ էի տեսել՝ քայլում էի աշխարհի բոլոր երկրկներով ու «խաղաղություն» էի գոռում։ բոլորը միանում էին ինձ, քայլում ինձ հետ ու աղավնիներ նետում օդի մեջ։ սիրուն էր։ իսկ երբ արթնացա, ճիշտ հակառակ պատկերն էր լրահոսումս։ 

ես ստեղծել եմ իմ աշխարհը ու ապրել եմ էնտեղ մոտ քսանվեց տարի։ էսօր մի պահ դուրս եկա պղպջակիցս ու ատեցի ամենը։ հետ եմ գնում, կներեք։ ինձ մոտ ամեն ինչ ավելի բարի է ու մաքուր։ 

հոգ տար քո մասին