նույնը մնալու անիմաստ արվեստը

հեչ եղելա, որ ձեր ծնունդներին էսպիսի շնորհավորանք ստանաք՝ 
(այստեղ կարող է լինել ձեր անունը) ջան, շնորհավորում եմ․․․ բլա բլա բլա, մնա այնպիսին ինչպիսին որ կաս, քեզ շատ եմ սիրում ու էլի բլա բլա բլա․․․ դուք էլ գրեք՝ վայ մերսի (համապատասխանաբար շնորհավորողի անունը) ջան․․․տենց անցնի գնա։ Հետո գա իրա ծնունդը, դուք էլ իրան մաղթեք խաղաղություն ու երջանկություն, սեր ու ժպիտներ ու տենց ամեն տարի, մինչև զգաք, որ ձեր նամակագրությունը սահմանափակվում ա ինչ-որ բաներ շնորհավորելով ու ձեռ քաշեք իրարից։ 
Իմ հետ էլ ա եղել։ Բոլորիս հետ էլ եղելա, բնականա շատ, միջին վիճակագրական իրավիճակա։ Ուղղակի շնորհավորանքի մեջ կան տողեր, որ մի տեսակ չեն գտնում իրենց ընկալումը իմ ուղեղում։ Ինչի՞ պիտի մարդը մնա միշտ այնպիսին, ինչպիսին, որ կա։ Բա չեք ձանձրանա՞։ Ո՞նց եք կարում ամեն տարի նույնը մնաք, ամեն տոնին ու օրվան, մտքին ու իրավիճակին, գաղափարներին ու կողմնորոշումներին նույն ձև մոտենաք։ Ո՞նց եք ամեն հարցին ամեն տարի ու օր տալիս նույն պատասխանը։ Հո դուք բազկաթոռ չե՞ք։ 
Մեր իրականությունում, նույնիսկ դրանից դուրս ու դրանից առաջ գոյություն ունի էվոլուցիա։ Փոխվեք, ինչքան էլ, որ ձեր կարծիքով հասել եք էն առավելագույնին, իջեք մի քայլ, թեքվեք, ուրիշ խաչմերուկից առաջ գնացեք։ Մի մնացեք էդ կարծր պատերի մեջ, որ էլ ոչ մի պատուհան չի բացվում, նոր հորիզոն չի երևում․ գիտե՞ք որ աշխարհում կան տեղեր, որտեղ հորիզոնի գիծը չի երևում նույնիսկ։ 
Գովելիա, եթե դուք էդ ամեն ինչին տալիս եք կայացվածություն ու ամեն ինչի մասին ձեր ուրույն դիրքորոշումը գտած անունը, բայց ախր էդ կայացվածության մեջ դուք էնքան ձանձրալի եք, որ ցանկացած այլ անոթում դառնում եք իներտ, էդ ձեր վաղեմի կարծր ագրեգատային վիճակը նույնիսկ հեղուկի էլ չի ձգում, որովհետև դուք ընդամենը ծանոթ չեք էդ անոթին։
Մի խոսքով, եթե ստանաք շնորհավորանք, որտեղ ձեզ կցանկանան նույնը մնալ, մնալ այնպիսին, ինչպիսին որ կաք, մի պատասխանեք էդ մարդուն, մի գրեք, նեղացեք էդ մարդուց, ինքը մնալու ա այնպիսին, ինչպիսին որ կա, իսկ այդպիսինները  լավը չեն։