մի քանի օր առաջ ընկերներով գնացել էինք Ապարանի ջրամբար։
ճանապարհին պարեկային կետ կար, (իրականում «պարեկային կետը» շատ լուրջ բառ էր էդ իրավիճակի համար, քանի որ պարզապես մարդիկ էին նստած, դե ոստիկանական համազգեստով) որ գրանցում էին մեքենայի պետհամարանիշը։ էդ ինձ առաջին հայացքից ուրախացրեց, քանի որ մտածեցի, որ տարածքը հավանաբար արգելոց է, բնության պահպանության համար են անում։ հետո հիասթափություն։ Գոհարը մեզ պատմեց, որ Ապարանի ջրամաբարը իրականում կարևոր նշանակություն ունի տարածքի ոռոգման համար ու դրա մաքրությունը պետական վերահսկողություն պետք է ունենա, և, քանի որ իրականում չափազանց աղտոտված է, խրախուսվում է մաքուր պահել չնկարահանել տարածքը։ մեր մոտ էդ ընդունված լուծումա բոլոր խնդիրներին՝ եկեք դրա մասին չխոսենք։ եթե մի բանի մասին չեն խոսում, ուրեմն՝ չկա։
նկարեց Անդրանիկը |
մենք բարձր գոռում ենք՝ Հայաստանը Շվեյցարիա է Անդրկովկասում։ լու՞րջ։ հա, մենք շատ սիրուն բնություն ունենք, ունենք նախանձելի լեռներ, (էս բառը չեմ սիրում) գողտրիկ ջրվեժներ, որ ամեն անգամ մարդկանց Հայաստան հրավիրելիս հպարտորեն բացիկներ ենք նկարում, բայց, երբ հերթը գալիս է էդ սիրունությունը պահպանելուն, մի տեսակ ծուլանում ենք։ մի տեսակ՝ «եկեք էդ մեկը չնկարենք, որ չտեսնեն» քաղաքականությունա։
մի քանի օր առաջ լսում էի պոդկաստ, որտեղ Գոռ Գլումովը պատմում էր, թե Արարատ բարձրանալիս մտածել ա՝ շատ ավելի լավա, որ Արարատը Հայաստանի տարածքում չի, քանի որ տարածքը բավականին մաքուր ու պահպանված է եղել ի տարբերություն Արագածի, որով էդքան հպարտանում ենք, որը էդքան «սիրում ենք»։ շատ տխուր ա, բայց հա, իրականություն։ հոգոց։
ինչևէ, բլոգը ավելի շատ գրում էի, որ պատմեի՝ «կարմիր թե սև» ենք խաղացել։ ու ես հիշեցի մարզային օլիմպիադայի նախորդ գիշերը Կապանի գիշերօթիկ դպրոցում։ շատերս շրջանային փուլը հաղթում էինք մենակ մարզային գնալու ու էդ խաղը խաղալու համար։ ըհն, էս էլ Հայաստանի կրթական վիճակի մասին։ իրականում շատ լավ խաղա տրամաբանությունը զարգացնելու համար։ եթե հավես ունեք հավաքվել-խաղալու, գրեք։