եթե ձևականությունները թողնենք հին թղթերի դարակում

ես ամեն անգամ մրսելու նման
փշաքաղվում եմ երբ ձայներիզը
պտտում է քո նվիրած երգը…

ու վեր եմ թռնում
անակնկալի եկածի նման…

հետո մատներիս ծայրով
ստեղնաշարից սրբում եմ
երկու արցունքի ընկեր կաթիլներ
քթիս տակ միանում երգի բառերին
ու առաջ գնում…

բայց ամեն անգամ որտեղ էլ լինեմ
մրսելու նման փշաքաղվում եմ
երբ հոգիս նորից այդ երգն է լսում
նվագում
գրում
կամ հորինում…

ես ամեն անգամ մրսելու նման
փշաքաղվում եմ
հենց քեզ հիշելիս…