Շատ երկար լուռ մնալուց հետո գրելը, ոնց որ շատ ծարավ լինելուց հետո գնաս մանկությանդ ամենասիրած աղբյուրի մոտ ու երկու բուռ ջուր խմես շորերիդ ու կոշիկներիդ թափելով…շատ լուռ մնալուց հետո աչքերդ սկսում են փնտրել մեկին, ում կուզենայիր պատմել ներսիդ եղածը, որովհետև ախր շատա լցվել… ու քանի որ չկա էդ մեկը, գրելը դատարկվելու ու էլի լցվելու ամենանախընտրելի ձևնա:
զուգահեռ իրականության իմ եսը հիմա երևի կծիծաղի իմ՝ էսքան անկապ խոսելու, էսքան պաթետիկ լինելու, էսքան ես լինելու վրա….զուգահեռ իրականության իմ եսը միքիչ ավելի ուժեղա երևի… ես` չէ 🙂
մի քանի շաբաթվա մեջ էնքան բան եղավ, տեսանք կամ չտեսանք կամ չտեսնելու տվեցինք, որ մի ծայրից սկսել մյուսից վերջացնելն էլ հեշտ չի. ծայր գտնելա պետք: Ի՞նչ ենք անում…միացնում ենք էն երգերը, որ արդեն ճանաչում են մեզ ու թողնում ենք, որ իրենք որոշեն՝ երբ ենք սկսելու լացել կամ ժպտալ:
մի քանի շաբաթվա մեջ էնքան բան եղավ, որ լացելը թողեցինք ամենավերջին, որովհետև չկա ժամանակ, որովհետև մեր արցունքները մենակ մենք պետք է տեսնենք, իսկ մենակ մնալու ժամանակ ու տեղ տենց էլ չէր լինում…ամբոխ էր, մարդիկ էին, մի բանի հետևից գնացող, հույսը բռունցքներում պահած մարդիկ, որ ուզում էին ընդամենը երջանիկ լինել…
մի քանի շաբաթվա մեջ էնքան սուտ ու ճշմարտություն լսեցինք, որ խառնվեց ծուխը գոլորշուն, իսկ ես ամբողջ կյանքում ուզել եմ տարբերել դրանք. ծուխը՝ գոլորշուց, ժպիտը՝ քմծիծաղից, սերը՝ կապվածությունից, թողնելը՝ գնալուց, լքելը՝ մոռանալուց, մութը՝ աչքերը փակելուց…
էս ամենի արդյունքում, չնայած դեռ վերջը չի, հասկացանք մի կարևոր բան, որ երևի հասկանում են վերջում՝ սերը հզորագույն ուժ էր… ու շատ ավելի հեշտա սիրելը, քան, ինչքան էլ պարզ հնչի, չսիրելը: բայց մի բան, որ ամենադժվարնա երևի, էդ սիրո մասին ասելնա, էդ սիրո մասին խոսելը կամ պատմելը…պարզվեց՝ մեծ ուժ ու խիզախությունա պետք, որ ասես՝ սիրում ես…
երևի ասել պետք էլ չի, երևի էդ մասին չեն խոսում, երևի էդ ցույց տալա ուղղակի պետք: երբ ուղղակի ժպտում ես կողքիդ կանգնածին, քաղցրավենիք կամ ջուր հյուրասիրում…երևի ամենապարզ ձևնա ցույց տալու, որ սիրում ես իրենց:
ամեն ինչի հիմքում սեր էր…ու պետք չի երկու անգամ ավել մտածել ասելու, որ սերը հաղթեց…