էսօր

#SyuneciBlog
 արթնացանք, պատրաստվեցինք, աշխատեցինք, հոգնեցինք, մի տեղ մի քիչ քայլեցինք, տուն եկանք, անկապ, քնեցինք…
իրականում անտանելի հասարակ ու ձանձրալի կյանք ենք վարում ու շատ քիչ ժամանակ ունենք մի օրը մյուսից տարբերելու: 
որոշեցի ինչ-որ անձնական փորձեր անել ու կիսվել փորձովս: ո՞վ իմանա՝ ինչ կլինի:
էսօր ուզում եմ խոսել փորձ համար մեկի մասին:
փորձ համար մեկ

  ուրախ ժպտալ բոլոր պուճուրներին, որ քայլում են, նստած են, կամ քնած են իրանց մամայի կամ պապայի հետ/մոտ
  վաղուց զգացել էի, որ երբ մաման իրա պուճուրին տանումա զբոսանքի, մի տեսակ մոռանումա՝ ինչի համար էր տնից դուրս եկել ու իրանք ուղղակի քայլում են, կամ մաման քայլումա, երեխան էլ սայլակի մեջից աշխարհնա ուսումնասիրում:
  դե քանի դեռ պուճուրը ժամանակ ունի աշխարհի հետ ծանոթանալու, ժամանակա տրամադրել, ես պետք է ամեն ինչ անեմ, որ պուճուրի համար էս աշխարհը խաղալիքների խանութների նման գունավոր ու ուրախ, հեքիաթային ու զարմանալի լինի, անսպասելի անակնկալներով լինի ու հիշվող լինի:
  առաջին հայացքից նորմալ մարդու համար պարզա, որ երբ էդ պուճուրը իրա մամայի/պապայի ձեռքը բռնած ուղղակի քայլումա, ես էլ իրա կողքով անցնում եմ անջատված կամ երգերին միացած, հաստատ չեմ հասցնի իրա համար գունավոր ու հրաշք աշխարհի տպավորություն ստեղծել: մանավանդ չեմ սիրում, երբ պուճուրն ու իրա մաման/պապան քայլում են լուռ: ինձ թվումա, որ էդ ժամանակը իդեալականա՝ հասկանալու էդ պուճուրը ինչա մտածում արագ գնացող մեքենաների, մայթերով քշվող հեծանիվների, կրպակների ու սեղանիկների կողքին դրած կշեռքների մասին: դե իրանք լուռ են, պուճուրն էլ տխուրա: 
  միակ բանը, որ կարող եմ անել՝ ժպտալ էդ պուճուրին: ու դա թեթև, չուզելով նկարվելու ժպիտի նման ժպիտ չի էլի, Շելդընի ժպիտ չի, իրական, ուրախ ժպիտա, որ արտահայտումա մոտավորապես սա՝ վայ պստո ջան, էս ինչ լավն ես, բա որ մեծանաս ինչ լավ մարդ ես դառնալու, էս ինչ սիրուն աչուկներ ունես…չէ ես աչուկներ չեմ ասում՝ աչքեր, սև, խոշոր աչքեր, երկար թարթիչներ… 
  հիմա էս ամեն ինչում ամենակարևորը: օրվա մեջ հանդիպածս տասը մամայից/պապայից տասը էդ պահին նայում են իրանց պուճուրին ու իրանք էլ են ժպտում: ժպտալը ո՞րնա՝ ուրախանում են, հարց են տալիս պուճուրին, կամ էլ պուճուրնա պտտվում՝ մամա/պապա էն քուրիկը ինձ բարևեց
  հա պստո, մենակ դու հասկացար, որ բարևելը մենակ բառերով կամ ձեռքսեղմումով չի, բարևելը նայելով ու ժպտալովա, բարևելը հիշելովա, բարևելը կարոտելով էլա:
պստոների, իրանց մամա/պապաների հետ փորձս տենց մտադրված փորձ չէր, էդ ժպտալը միշտ էլ կար, պետք էր ուղղակի հիշել, որ ես քայլելուց ժպտացող տեսակ եմ…գազօջախին դրած կոֆեի նման մոռացել-գնացել էի :Ճ